Նոյեմբերի 25-ին «Օրենբուրժյեն՝ Եվրասիայի սիրտը» միջազգային համաժողովի շրջանակներում կկայանա «Խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների հայտնաբերումն ու վերացումը որպես ներքին շուկաների արդյունավետ գործունեության ապահովման և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սահմանամերձ և միջտարածաշրջանային համագործակցության զարգացման միջոց» թեմայով կլոր սեղան:
Կլոր սեղանի համակազմակերպիչն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
Կլոր սեղանի աշխատանքին կմասնակցի ԵՏՀ Ներքին շուկաների գործունեության վարչության տնօրեն Իլյա Չյորնին: Նա հանդես կգա ներքին շուկաներում խոչընդոտների հայտնաբերման և վերացման մասին զեկույցով: Այդ թվում նա կխոսի մեթոդաբանական մոտեցումների մասին, որոնք կիրառում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Միության երկրների ներքին շուկաներում խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների հայտնաբերման և բաժանման ժամանակ, ինչպես նաև փոխադարձ առևտրում խնդրահարույց իրավիճակների առկայության դեպքում ԵՏՀ-ին դիմելու բիզնես համայնքի հնարավորությունների մասին: