Նորություններ

30.09.2016

ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Ալդաբերգենովի ճեպազրույցը

Սեպտեմբերի 30-ին ժամը 11.00-ին մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Ալդաբերգենովի նախագահությամբ կկայանա «Հակամենաշնորհային կարգավորումը Եվրասիական տնտեսական միությունում» խորագրով միջազգային կոնֆերանս: Նախատեսվում են քննարկել ԵԱՏՄ անդրսահմանային ապրանքային շուկաներում մրցակցության հավասար պայմանների ապահովման մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ անբարեխիղճ մրցակցության կանխում, հակամրցակցային համաձայնագրեր (կարտելներ), լեռնահանքային արդյունաբերությունում, ինչպես նաև տրանսպորտի և կապի անդրսահմանային շուկաներում գերիշխող դիրքի չարաշահում: Բացի այդ, կքննարկվեն Միության պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման և բջջային կապի ոլորտում խոչընդոտների վերացման հարցեր, դիստրիբյուտորական և դիլերային համաձայնագրերի կնքման ժամանակ հակամրցակցային պրակտիկաները: Կոնֆերանսի շրջանակներում նաև կներկայացվեն ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի իրացման և սպասարկման շուկաներում, դեղագործական շուկայում բարեխիղճ առևտրի պրակտիկաների օրենսգրքերի, առևտրի ցանցերի և մատակարարների փոխհարաբերությունների բարեխիղճ պրակտիկաների օրենսգրքի և այլնի մշակումներն ու ներդնումները: Կոնֆերանսին հրավիրված են Եվրասիական տնտեսական միության  պետական մարմինների և հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարներ, ԵԱՏՄ պետությունների պառլամենտների պատգամավորներ, դատավորներ, դիվանագիտական առաքելությունների, գիտական շրջանակների, բիզնես համայնքի, ԶԼՄ ներկայացուցիչներ: Ժամը 13.00-ին նախատեսվում է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Ալդաբերգենովի ճեպազրույցը: Մամուլի հավատարմագրում. e-mail: laura@eecommission.org, +7 926 6802010, +7 495 6692400, լր. 5412 – Լաուրա Ժուսուպբեկովա, abdimaulen@eecommission.org, +7 9647694944, +7 495 6692400, լր. 5479) – Արման Աբդիմաուլեն: Անցկացման վայրը. Բիշքեկ, Աալի-Տոկոմբաևի փողոց, 21/2, հյուրանոց Jannat regency, Columns hall: