Նոյեմբերի 14-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (ՅՈւՆԿՏԱԴ) և Միջպետական բանկի հետ համատեղ կազմակերպում է միջազգային տարածաշրջանային սեմինար՝ «ԵԱՏՄ տնտեսական զարգացման մարտահրավերներն ու հնարավորությունները․ տարածաշրջանային և գլոբալ համատեքստ» թեմայով:
Սեմինարը նվիրված է համաշխարհային տնտեսության զարգացման առավել հրատապ հարցերին, ինչպես նաև եվրասիական տարածքում երկրների ինտեգրացիոն մերձեցման ասպեկտներին՝ Եվրասիական տնտեսական միության օրինակով տարածաշրջանային ինտեգրացիոն դաշինքների համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության վարման համատեքստում:
Այսօր տնտեսական աճի տեմպերն աշխարհում բավականին համեստ են․ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների տնտեսությունները բախվում են համակարգային բնույթի լուրջ մարտահրավերների։ Տնտեսական զարգացման դանդաղումը Չինաստանում և Եվրամիությունում, հումքային և էներգետիկ ռեսուրսների գների ցածր մակարդակը, գլոբալ մասշտաբով համակարգված խթանող մակրոտնտեսական միջոցների բացակայությունը հանգեցնում են նրան, որ շատ զարգացող երկրներ և անցումային տնտեսությամբ պետություններ փորձում են միաժամանակ հաշվեկշռել ազգային ֆինանսական կայունության և խթանող միջոցների ասպեկտները։
Գլոբալ բնույթի համակարգային ռիսկերն ավելացման միտում ունեն։ ՅՈՒՆԿՏԱԴ-ը նախազգուշացնում է, որ զարգացող երկրները ավելի խոցելի են դառնում անկայուն համաշխարհային ֆինանսական շուկաների, այդ թվում՝ կապիտալի զանգվածային սպեկուլյատիվ հոսքերի ազդեցության նկատմամբ։ Միևնույն ժամանակ ֆինանսական ոլորտի ապակարգավորումը ձևավորվող շուկա ունեցող երկրներում հանգեցնում է կորպորացիաների կողմից կապիտալ ներդրումների արդյունավետության ցուցանիշների նվազեցմանը՝ տնտեսական աճի երկարաժամկետ շարժընթացի համար համապատասխան բացասական հետևանքներով։
Հաշվի առնելով ասվածը՝ առաջիկա սեմինարի շրջանակներում հանձնաժողովում ենթադրվում է զարգացման գլոբալ և տարածարջանային միտումների, Եվրասիական տնտեսական միության վրա դրանց ազդեցության քննարկում, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների առջև կանգնած հնարավորությունների և մարտահրավերների վերլուծություն։
Սեմինաին ՄԱԿ-ի համակարգի առաջատար միջազգային տնտեսական կազմակերպությունները (ՅՈՒՆԿՏԱԴ, ԷՍԿԱՏՕ, ԱՄՀ, Համաշխարհային բանկ) կներկայացնեն համաշխարհային և տարածաշրջանային տնտեսության զարգացման ամենախնդրահարույց ասպեկտներին նվիրված իրենց ամենամյա զեկույցները։ Միջպետական բանկը կամփոփի ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ներդրման հնարավորությունները։
Նախատեսվող ելույթների արդյունքներով ենթադրվում է լայն փորձագիտական քննարկում՝ ուղղված Միության պետություններին առաջարկների և խորհուրդների մշակմանը, որոնք վերաբերում են արտաքին շոկերի բացասական ազդեցության համահարթեցմանը, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրացիոն դաշինքների և միավորումների համակարգված մակրոտնտեսական քաղաքականության վարման գործիքների օգնությամբ։
Միջազգային տնտեսական ինստիտուտների զեկույցների ներկայացումը կիրականացվի անգլերենով՝ ռուսերեն համաժամյա թարգմանության հնարավորությամբ;
Տարածաշրջանային սեմինարի ծրագիրն անգլերենով
Տարածաշրջանային սեմինարի ծրագիրը ռուսերենով
Անցկացման վայրը։ ք․ Մոսկվա, Սմոլենսկի բուլվար, տ․ 3/5, կոնֆերանս դահլիճ (4-րդ հարկ, № 408)։
Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք սեմինարի համատեղ աշխատանքին և խնդրում հաստատել մասնակցությունը Ռումյանցևա Յուլիա Վլադիմիրովնայի կողմից +7(495) 669 24
00 (լր. 4698) հեռախոսահամարով
կամ rumyanceva@eecommission.org էլեկտրոնային փոստով մինչև 2016 թվականի նոյեմբերի 10-ը։
Կոնտակտային անձ՝ ԵՏՀ Մակրոտնտեսական քաղաքականության վարչության համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականցության վարման ժամանակ համագործակցության բաժնի պետի տեղակալ Պլաչինդա Լարիսա Յուրևնա: հեռ․ +7(495) 669 24 00 (լր․ 4655, էլեկտրոնային փոստ․ plachinda@eecommission.org
Տեղեկագիր
Միջպետական բանկը հանդիսանում է միջազգային հաշվարկային և վարկային ինստիտուտ՝ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների պետական կապիտալներիի 100% մասնակցությամբ։