Նորություններ

21.06.2022

Եվրասիական միջկառավարական խորհուրդը հավանություն է տվել անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի մասին Հանձնաժողովի 2021 թվականի տարեկան հաշվետվությանը

Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրությամբ հունիսի 21-ին հավանություն է տրվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թվականի անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի մասին տարեկան հաշվետվությանը:
Փաստաթուղթը պարունակում է տեղեկություններ ուսումնասիրությունների, «մեղմ կարգավորման» մեխանիզմի իրականացման մասին, ինչպես նաև ներառում է Հանձնաժողովի հակամենաշնորհային բլոկի ծրագրերը մոտակա հեռանկարում:
«Թվային շուկաների զարգացման և մրցակցության ուժեղացման հետ զուգահեռ են ծագում հարցեր, որոնք վերաբերում են դրա գնահատման առանձնահատկություններին։ Անցյալ տարի մենք, կարելի է ասել, հիմք դրեցինք թվային շուկաներում մրցակցության վիճակի գնահատման մոտեցումների և նման շուկաների անդրսահմանային իրավիճակի որոշման կարգի մշակման համար: Մենք պատրաստել ենք ակնարկ, որում արտացոլված են թվային շուկաների ապրանքատեսակների և աշխարհագրական սահմանների, շուկայական ծավալների և տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինների հաշվարկման համար օգտագործվող ցուցանիշների որոշման գործնական մոտեցումները: Հատուկ ուշադրություն է հատկացվելու գործարար համայնքի հետ փոխգործակցության ձևաչափի ընդլայնմանը», – մեկնաբանել է մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Արման Շաքալիևը։

Հաշվետվության համաձայն՝ անցած տարի ԵՏՀ-ն անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների խախտումների մասին 27 հայտարարություն է քննարկել: Անցկացվել է 12 ուսումնասիրություն, քննվել է մրցակցության կանոնների խախտման 10 գործ:
«Մեղմ կարգավորման» մեխանիզմի շրջանակներում Հանձնաժողովն անցկացրել է նախնական փուլում տնտեսվարող սուբյեկտների միջև վեճերի կարգավորմանն ուղղված առաջարկությունների 12 նախագծերի աշխատանք՝ առանց քննություններ անցկացնելու և տուգանքներ սահմանելու: Առանձին բաժնով հաշվետվությունում շարադրված է տեղեկատվություն մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով ԵԱՏՄ իրավունքի կատարելագործման ուղղությամբ 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին:

Բացի այդ, հաշվետվությունում ներառված են ապրանքների առանձին տեսակների գների պետական կարգավորման հարցերով գործունեության արդյունքները, մրցակցային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկատվությունը, մասնավորապես, մրցակցության փաստաբանությունը և միջազգային համագործակցությունը:

Հիշեցնենք, որ 2021 թվականին տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից անցկացվել է Եվրասիական տնտեսական միությունում իրավական կարգավորման և մրցակցության ոլորտում քաղաքականության փորձագիտական ակնարկ: Սա առաջին փորձն է, երբ ՏՀԶԿ-ն անցկացրել է Հանձնաժողովի գործունեության ակնարկ։ Ակնարկը պարունակում է ԵԱՏՄ-ում մրցակցության, դատավարական ակտերի, մրցակցային քաղաքականության և իրավակիրառման ոլորտում ԵԱՏՄ իրավունքի վերլուծություն, մրցակցության կարգավորման գործող ինստիտուտների արդյունավետության, միջազգային համագործակցության և մրցակցության փաստաբանության վերլուծություն