Նորություններ

03.02.2023

Եվրասիական հնգյակի կառավարությունների ղեկավարները սկիզբ են դրել ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի նորմատիվ բազայի ձևավորմանը

Եվրասիական միջկառավարական խորհուրդը փետրվարի 2-ից 3-ը Ալմաթիում կայացած նիստում հաստատել է ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական փոխանցման ծառայությունների հասանելիության կանոնները։ Սա ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործարկման համար անհրաժեշտ կանոնների փաթեթի առաջին մասն է, որը պետք է ընդունեն ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները։

 

Կանոններն ապահովում են էլեկտրաէներգիայի տարանցման ոչ խտրական հասանելիություն ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում առևտուր իրականացնելիս, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ էլեկտրաէներգիայի ազգային շուկաների հուսալի գործունեության համար:

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից՝ էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի կանոններին, միջպետական ԷՀԳ թողունակության որոշման և բաշխման կանոններին և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում տեղեկատվական փոխանակման կանոններին զուգահեռ։ Այս ակտերի ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ կսկսի գործել ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան։

«Ընդհանուր Էլեկտրաէներգետիկ շուկա ստեղծելու գաղափարը ԵԱՏՄ-ի համար հիմնարար գաղափարներից մեկն է։ Մենք Հանձնաժողովում ձգտում ենք ապահովել դրա իրականացումը այդ, ըստ էության, նոր շուկայի համար նոր կանոնների տեսանկյունից: Առաջին հերթին այն կազդի հնգյակի երկրների էլեկտրաէներգետիկ համալիրների էներգետիկ անվտանգության և գործողության հուսալիության բարձրացման վրա»,- նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը։