Նորություններ

05.06.2024

Գոհար Բարսեղյանը Բելառուսում քննարկել է ԵԱՏՄ-ում արդյունաբերության և ԱԱՀ հետագա զարգացումը

Հունիսի 5-ին Մինսկում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի և Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոյի միջև։

  Բանակցություններին բելոռուսական կողմից մասնակցել են Բելառուսի արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Օգորոդնիկովը, Բելառուսի էկոնոմիկայի փոխնախարար Ալեսյա Աբրամենկոն, Բելառուսի գյուղատնտեսության և պարենի փոխնախարար Ալլա Լոմակինան։

Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացումը։

Իգոր Պետրիշենկոն կարևորել է ԵԱՏՄ անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովումը «ԲԵԼԱԳՐՈ-2024» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում Միության երկրների պատվիրակությունների ղեկավարների կողմից հնչեցված թեզերի համատեքստում։

Քննարկվել են նաև արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկման արդիական հարցեր, ԵԱՏՄ շրջանակներում համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման Բելառուսի առանցքային գերակայությունները, արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի և նախագծերի իրականացման մոտեցումները։

Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակում Գոհար Բարսեղյանն այցելել է «Բելկոմունմաշ» հոլդինգ կառավարող ընկերություն» ԲԲԸ և «ԲԵԼՋԻ» ՀՍՊԸ, որտեղ ծանոթացել է արտադրության գործընթացին և արտադրվող տեխնիկայի շարքին, ինչպես նաև հանդիպումներ ունեցել Բելառուսի Հանրապետության արդյունաբերության փոխնախարար Ալեքսեյ Կոզլովի և Բելառուսի խոշորագույն մեքենաշինական ձեռնարկությունների ղեկավարության հետ:

ԵՏՀ նախարարը հանդիպման մասնակիցներին մանրամասն տեղեկացրել է անդամ պետությունների կողմից Միությունում համատեղ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի իրականացման դեպքում ֆինանսական աջակցության նոր մեխանիզմի մասին՝ նշելով նախագծային առաջարկների ձևավորման գործընթացում բելոռուսական բիզնեսի ավելի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը։

Գոհար Բարսեղյանի և «Բելկոմունմաշ»-ի գլխավոր տնօրեն Տարաս Մուրոգի հանդիպմանը քննարկվել են «Եվրասիական էլեկտրոբուս» միջպետական ծրագրի գործարկման գործնական քայլերը, որի մշակումը ԵՏՀ խորհուրդը հավանության է արժանացրել անցյալ տարվա դեկտեմբերին։

Գոհար Բարսեղյանի աշխատանքային այցի արդյունքների հիման վրա պայմանավորվածություններ են ձեռք բերվել էլեկտրոբուսների լրակազմողների արտադրության յուրացման հարցերի գործնական մշակման նպատակով Բելառուսի Հանրապետության արտադրական հրապարակներում անդամ պետությունների շահագրգիռ ձեռնարկությունների և գիտական կազմակերպությունների առերես խորհրդատվություններ անցկացնելու մասին: