Նորություններ

18.10.2022 (Обновлено: 25.10.2022 13:24)

ԵԱՏՄ-ում խաղալիքները կլինեն ժամանակակից և անվտանգ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել «Խաղալիքների անվտանգության մասին» տեխկանոնակարգի կիրառումն ապահովող Սանդարտների ցանկում, ինչպես նաև Միջպետական ստանդարտների մշակման ծրագրում։

Ստանդարտների ցանկը լրացվել է խաղալիքների նյութից կապրոլակտամի, բենզապիրենի և ացետոֆենոնի միգրացիայի մակարդակի որոշման մեթոդիկաներով, որոնք մշակվել և ատեստավորվել են ԵՏՀ-ի կողմից իրականացված համապատասխան գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա: Նշված մեթոդիկաների համար փորձարարական լաբորատորիաների նախապատրաստման և հավատարմագրման նպատակով որոշմամբ նախատեսվել է դրանց կիրառումը 2024 թվականի հունվարի 1-ից։

Մեթոդիկաների տեքստերը տեղադրված են Հանձնաժողովի պաշտոնական կայքէջի «ԳՀԱ արդյունքներ» բաժնո

Միջպետական ստանդարտների մշակման ծրագրի փոփոխությունները նախապատրաստվել են գործող ծրագրի 90%-ով կատարված լինելու կապակցությամբ և նախատեսում են 18 միջպետական ստանդարտի մշակում կամ վերանայում, որոնցից 11-ը՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտների (ISO, IEC և EN) արդիական տարբերակների հիման վրա, իսկ 2 ստանդարտը՝ բութադիենի և քլորբենզոլի միգրացիայի մակարդակի որոշման մեթոդիկաների հիման վրա, որոնք մշակվել են Հանձնաժողովի կողմից ԳՀԱ շրջանակներում և այս տարվա հունվարին արդեն ներառված են տեխնիկական կանոնակարգի Ստանդարտների ցանկում՝ մինչև համապատասխան միջպետական ստանդարտների մշակումը դրանց կիրառման պայմանով: