Նորություններ

17.04.2024

ԵԱՏՄ-ի սպառողական գների ինդեքսը 2024 թվականի մարտին տարեկան կտրվածքով կազմել է 107.5%

Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը 2024 թվականի մարտին 2024 թվականի փետրվարի համեմատ կազմել է 100.4%, 2023 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 102%։

2023 թվականի մարտի համեմատ ԵԱՏՄ-ում նկատվել է վճարովի ծառայությունների գների զգալի աճ (8.7%)։ Պարենամթերքի գներն այդ ժամանակահատվածում աճել են 7.5%-ով, ոչ պարենային ապրանքների գները՝ 6.7%-ով։

Պարենային ապրանքների գների՝ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի համեմատ ավելի բարձր աճ է գրանցվել Ռուսաստանում (8.1%-ով)։ Ոչ պարենային ապրանքների գների առավելագույն աճը գրանցվել է Ղրղզստանում (9.6%-ով) և Ղազախստանում (8.2%-ով), վճարովի ծառայությունների համար՝ Ղազախստանում (13.2%-ով) և Ղրղզստանում (9.2%-ով)։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ Վիճակագրության վարչության կայքէջի «Սպառողական գների ինդեքսի մասին» բաժնում։