Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը 2023 թվականի հոկտեմբերին 2023 թվականի սեպտեմբերի համեմատ կազմել է 100.8%, 2022 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 105.6%, 2022 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 107.0%։
2022 թվականի հոկտեմբեր ամսի համեմատ ԵԱՏՄ-ում նկատվել է վճարովի ծառայությունների գների զգալի աճ (9.8%)։ Պարենամթերքի գներն այդ ժամանակահատվածում աճել են 6.3%-ով, ոչ պարենային ապրանքների գները՝ 5.7%-ով։
Պարենամթերքի գների ավելի բարձր աճը, քան ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում, արձանագրվել է Ղազախստանում (10.4%-ով) և Ղրղզստանում (7.2%-ով): Ոչ պարենային ապրանքների գների առավելագույն աճը գրանցվել է Ղրղզստանում (13.8%-ով) և Ղազախստանում (11.1%-ով), վճարովի ծառայությունների համար՝ Ղազախստանում (11.0%-ով):
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ Վիճակագրության վարչության կայքէջի «Սպառողական գների ինդեքսի մասին» բաժնում։