Նորություններ

26.01.2023 (Обновлено: 31.01.2023 10:57)

Գնաճը ԵԱՏՄ-ում 2022 թվականի սեպտեմբերին կազմել է 12,9%

Ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը Եվրասիական տնտեսական միությունում 2022 թվականի դեկտեմբերին 2022 թվականի հոկտեմբերի համեմատ կազմել է 100,8%, 2021 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 112,9%։

2022 թվականին բոլորից շատ աճել են ոչ պարենային ապրանքների գները (13.3%)։ Պարենային ապրանքների գները այդ ժամանակահատվածում աճել են 12,2%-ով, վճարովի ծառայությունների գները՝ 12,9%-ով։

ԵԱՏՄ-ի համեմատ պարենային ապրանքների գների բարձր աճ է գրանցվել Ղազախստանում (25,3%), Ղրղզստանում (17,1%) և Բելառուսում (13,8%)։ Ոչ պարենային ապրանքների գների առավելագույն աճը գրանցվել է Ղազախստանում (19,4%) և Բելառուսում (13,7%), վճարովի ծառայությունների գների՝ Ղազախստանում (14,1%) և Ռուսաստանում (13,2%):

 

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ Վիճակագրության վարչության էջում՝ «Սպառողական գների ինդեքսի մասին» բաժնում։