Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6848

05 հունիսի 2025 Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Հունիսի 5-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժան Հանհուեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության հեռանկարները: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության երկրների առանցքային արտաքին տնտեսական գործընկերներից է:  Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, բացության և ռազմավարական փոխգործակցության սկզբունքների վրա», — ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը: 2019 թվականին Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2024 թվականը ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է և հասել 280 մլրդ դոլարի: Հանդիպման արդյունքում կողմերը վերահաստատել են տնտեսության մի շարք առաջնահերթ ոլորտներում հետագա փոխգործակցության խորացման ցանկությունը: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը ՉԺՀ-ի պետական իշխանության մարմինների և բիզնեսի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Մինսկում 2025 թվականի հունիսի 26-27-ին կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի աշխատանքներին: Չժան Հանհուեյն իր հերթին հրավիրել է Բակիտժան Սագինտաևին Պեկին՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարված հաղթանակին նվիրված շքահանդեսին: Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության և անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, ստորագրվել է 2018 թվականին Աստանայում:
05 հունիսի 2025 ԵՏՀ-ն և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը շարունակել են երկխոսությունը միջազգային առևտրային իրավունքի շուրջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի հետ համատեղ երկրորդ վեբինարն է անցկացրել, որը նվիրված էր միջազգային առևտրային իրավունքի արդիական հարցերին. սեմինարին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներ: ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի փորձագետները ներկայացրել են մի շարք ուղղություններով կատարված առանցքային մշակումներ: Դրանց թվում են անվճարունակության (սնանկության) մասին օրենսդրությունը, միջազգային միջնորդությունն ու արբիտրաժը, ինչպես նաև ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխումը: ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Լուսինե Թումյանը նշել է, որ համաշխարհային տնտեսության սրընթաց փոխակերպման պայմաններում միջազգային իրավունքը էլ ավելի կարևոր դեր է կատարում: «ԵՏՀ-ի և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի միջև երկխոսությունն ուղղված է փոխգործակցության զարգացմանը, թույլ է տալիս ծանոթանալ այս ոլորտում առաջատար միջազգային փորձին: Մենք շատ արժեքավոր ենք համարում միջազգային առևտրային իրավունքի նորմերի կատարելագործման շուրջ համատեղ աշխատանքներում փորձի փոխանակումը», — նշել է Լուսինե Թումյանը: Հանձնաժողովի ներկայացուցիչը կարևորել է ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի հետ ԵԱՏՄ պետությունների ակտիվ երկխոսությունը, որը, նրա կարծիքով, երկրներին թույլ է տալիս ոչ միայն տեղեկացված լինել արդիական միտումների և գլոբալ նախաձեռնությունների մասին, այլև մասնակցել միջազգային իրավական ստանդարտների ձևավորմանը: Կայացած քննարկումը մասնակիցներին թույլ տվեց ընդլայնել գիտելիքները ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի մեխանիզմների և գործիքների մասին, քննարկել ԵԱՏՄ շրջանակներում միջազգային առևտրային իրավունքի կիրառման պրակտիկաները: ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը (UNCITRAL) ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովն է: Ստեղծվել է 1966 թվականին միջազգային առևտրի իրավունքի միասնականացմանը և ներդաշնակեցմանն աջակցելու համար: ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի ոլորտի հիմնական իրավաբանական մարմինն է: Այս տարվա մայիսի 26-ին կայացել է ԵՏՀ-ի և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի առաջին համատեղ վեբինարը:
05 հունիսի 2025 ԵՏՀ-ն տեսնում են Իրավասությունների եվրասիական մետաղագործական կենտրոնի ստեղծման գործում ԵԱՏՄ երկրների արդյունաբերական համագործակցության ընդլայնման հեռանկարներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլաև Կուշնարևը Ի.Պ. Բարդինի անվ. ՑՆԻԻՉերՄետ-ի ղեկավարության հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության տարածքում մետաղագործության ոլորտում կոոպերացիոն համագործակցության զարգացումը: Զրուցակիցները քննարկել են սև մետաղագործության տեխնոլոգիական զարգացման ոլորտում արդյունաբերական համագործակցության հեռանկարային ուղղությունները, արտադրության յուրացումը և արդյունաբերության տարբեր ոլորտների (գյուղմեքենաշինության, ավտոմոբիլաշինության, երկաթուղային մեքենաշինության, ածխաջրածնային հումքի, խողովակների, մեծ ռեսուրս ունեցող առանցքակալների փոխադրման) համար նոր տեսակի մաշակայուն պողպատների կիրառումը, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների հետ ոլորտային համագործակցության ընդլայնման հարցեր: ԵԱՏՄ արդյունաբերությունում կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման ԵՏՀ նոր մեխանիզմը կարող է արդյունավետորեն օգտագործվել Միության երկրներում նոր մետաղագործական արտադրություններ ստեղծելիս և առկա հզորություններ արդիականացնելիս», — նշել է Նիկոլայ Կուշնարևը: «Ի.Պ. Բարդինի անվ. ՑՆԻԻՉերՄետ» ԴՊՈՒՁ ՊԳԿ-ն մետաղագիտության, մետաղագործական տեխնոլոգիայի և մետաղների ֆիզիկայի ոլորտում մշակումներ իրականացնող գիտահետազոտական ինստիտուտ է: 
04 հունիսի 2025 Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիայում լոգիստիկայի զարգացման շարժիչ ուժն է» ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում տրանսպորտի ոլորտում ինտեգրման զարգացման փորձը և նրանց հեռանկարները քննարկել են «Անդրսահմանային ցամաքային փոխադրումների իրականացման և համապատասխան կարգավորման ոլորտի փորձի փոխանակում» ԵՏՀ-ԱՍԵԱՆ հանդիպման մասնակիցները: Միջոցառումն անցկացվել է Մոսկվայում ԵՏՀ-ի կենտրոնակայանի և Ջակարտայում (Մալայզիա) ԱՍԵԱՆ-ի քարտուղարության միջև հեռուստակամուրջի ռեժիմով: ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը բացել է սեմինարը և հանդես եկել ողջույնի խոսքով: «ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրներն ունեն եզակի աշխարհագրական աշխարհատնտեսական դիրք, բարձր տարանցիչ և արդյունաբերական ներուժ: Հաշվի առնելով Հարավ-Արևելյան Ասիայի ակտիվորեն զարգացող շուկաները և տրանսպորտալոգիստիկ մատակարարումների փոփոխությունը՝ կարևոր խնդիր է դառնում ջանքերի համակարգումը լոգիստիկ հաբերի ստեղծման և տրանսպորտային միջանցքների, մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման համար», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Սեմինարի մասնակիցները ներկայացրել են ինտեգրացիոն միավորումներում տրանսպորտի ոլորտի կարգավորման ինստիտուցիոնալ հիմքերի մասին տեղեկատվությունը, ինտեգրացիոն գործընթացների ժամանակակից միտումները, ինչպես նաև քննարկել են տրանսպորտի ոլորտում թվայնացման հեռանկարային ուղղությունները, ենթակառուցվածքների և լոգիստիկայի զարգացումը: ԵԱՏՄ-ում տրանսպորտի ոլորտում ինտեգրման զարգացման աշխատանքների և ձեռքբերված արդյունքների մասին տեղեկատվությամբ հանդես է եկել ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության տնօրեն Ռուստան Ջենալիևը: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Միավորված տրանսպորտալոգիստիկ ընկերության՝ Եվրասիական երկաթուղային դաշինքի, Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային խորհրդի, ԱՍԵԱՆ-ի քարտուղարության և ԱՍԵԱՆ-ի երկրների տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչներ:
04 հունիսի 2025 Ռուսլան Դավիդովը բիզնեսին պատմել է ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման առանցքային ասպեկտների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցույթան նախարար Ռուսլան Դավիդովը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատի և Խաղաղօվկիանոսյան-Եվրասիական գործարար դաշինքի ներկայացուցիչների հետ: Նա խոսել է անդրսահմանային համացանցային առևտրի մաքսային կարգավորման իրականացման հեռանկարների, Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների ներդրման, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների համար պարզեցումների ընդլայնման աշխատանքների մասին: Հանդիպման մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրության բարելավման առաջարկները: Ըստ ԵՏՀ նախարարի՝ այս քննարկումը կարևոր է բարենպաստ գործարար միջավայրի ստեղծման և Միության երկրների ձեռնարկությունների մրցունակության բարձրացման համար: Ռուսլան Դավիդովը կոչ է արել ավելի ակտիվ մասնակցել Հանձնաժողովի մաքսային համագործակցության բլոկի հարթակում գործող աշխատանքային մարմինների նիստերին, ինչպես նաև հրավիրել նրանց մասնակցելու հունիսի 26-ից 27-ը Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում նախատեսված մաքսային համագործակցության բլոկի միջոցառումներին:
03 հունիսի 2025 Դինարա Մուկաևան նշանակվել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն Դինարա Բակիտի Մուկաևան ծնվել է 1987 թվականին Ղազախստանի Ալմաթիի մարզում: Ավարտել է Ղազախստանի Աբայի անվան ազգային մանկավարժական համալսարանը «Միջազգային իրավունք» մասնագիտությամբ: 2008-2020 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության հակամենաշնորհային մարմինների համակարգում: 2020-2022 թվականներին ղեկավարել է Ղազախստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության կարտելների դեմ պայքարի վարչությունը: 2022-2025 թվականներին գլխավորել է Ղազախստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության Աբայ մարզի տարածքային վարչությունը: Պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության «Հակամենաշնորհային ծառայության գերազանցիկ» կրծքանշանով: 2025 թվականի մայիսի 28-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն։
02 հունիսի 2025 ԵԱՏՄ-ն ժամանակավորապես զրոյացրել է ներմուծման մաքսատուրքերը հյութերի արտադրության համար նախատեսված արևադարձային մրգերի խյուսի նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ներմուծման մաքսատույքերի ժամականավոր զրոյական դրույքաչափեր է սահմանել բանանի, մանգոյի, կիվիի, ներտարինի, ինչպես նաև դեղձի, ծիրանի ու տանջի խյուսի նկատմամբ: «Այս մրգերից պատրաստված խտացրած խյուսն օգտագործվում է հյութային արտադրանքի, այդ թվում՝ մանկական սննդի արտադրության համար: Սակայն դրանցից շատերը չեն աճում Եվրասիական տնտեսական միության երկրների տարածքում, կամ աճում են արդյունաբերական վերամշակման համար ոչ բավարար չափով: Այս առնչությամբ բիզնեսը գնում է օտարերկրյա արտադրության հումք, որի գները վերջին տարիներին զգալիորեն աճել են», — միջոց ձեռնարկելու անհրաժեշտությունը պարզաբանել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:    Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ միջոցի գործողության ժամկետը հաշվարկվել է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ պետություններում սեփական այգեգործության զարգացման ներդրումային ծրագրերը, և տարբեր տեսակի խյուսի համար կկազմի մեկից երեք տարի: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
02 հունիսի 2025 ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել մինչև 2026 թվականի վերջ թեթև արդյունաբերության որոշ տեսակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափն ավելացնելուն: ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել մինչև 2026 թվականի վերջ թեթև արդյունաբերության որոշ տեսակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափն ավելացնելուն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել «բամբակե մանվածքից անկողնու այլ տպված սպիտակեղենի» (6302 21 000 0 ԵԱՏՀ ԱՏԳ ԱԱ ծածկագիր) նկատմամբ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծման մաքսատուրքը մինչև 12% բարձրացնելու մասին, բայց ոչ ավելի, քան 0.44 եվրո 1 կգ համար: «Մաքսասակագնային կարգավորման ընդունված միջոցը թույլ կտա լրացուցիչ աջակցություն ցուցաբերել հայրենական ձեռնարկություններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկողնու սպիտակեղենի արտադրության համար նախատեսված թելերը մենք ստանում ենք մեծ մասամբ երրորդ երկրներից», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրել Վահագն Ղազարյանը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրների արտադրողները այնպիսի արտադրանք են արտադրում, որն իր բնութագրերով չի զիջում օտարերկրյա անկողնու սպիտակեղենին, և լայն տեսականի են առաջարկում: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Ցուցադրել ավելին