Նորություններ

18.03.2022 (Обновлено: 30.03.2022 14:55)

ԵՏՀ Խորհրդի մարտի 17-ի արդյունքները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը Ղրղզստանի Հանրապետության Մինիստրների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում մարտի 17-ին կայացած առկա նիստին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության երկրներում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագծին՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման ուղարկելու համար։

ԵՏՀ Խորհուրդը փոփոխություններ է կատարել բժշկական կիրառման համար դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններում, հաստատել է բժշկական արտադրատեսակների տեխնիկական փորձարկումների կանոնների և դրանց կենսաբանական ազդեցության գնահատման համար հետազոտությունների անցկացման կանոնների նոր տարբերակները։

ԵՏՀ Խորհուրդը ևս 52 դիրքով լրացրել է Պետական գնումների նպատակների համար ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների №1 հավելվածը

ԵՏՀ Խորհուրդը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարաձգել է ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափերի գործողության ժամկետը սաղմոնի և կարմրախայտի նորածին մանրաձկան նկատմամբ։

ԵՏՀ Խորհուրդը որոշում է ընդունել՝ մշակել «Եվրասիական տեղեկատվահաշվողական ենթակառուցվածք» եվրասիական միջպետական ծրագիր։

ԵՏՀ Խորհուրդը որոշում է ընդունել զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ներմուծվող ապրանքների ծագման փաստացի հաստատման ընթացակարգի պարզեցման մասին։

ԵՏՀ Խորհուրդը որոշում է ընդունել մինչև 1000 եվրո բարձրացնել ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման լիմիտը փոխադրողի կողմից կամ փոստային առաքումով տեղափոխվող ապրանքների համար։

ԵՏՀ Խորհուրդը որոշում է ընդունել վեց ամսով ազատել ներմուծման մաքսատուրքից պարենային ապրանքները և դրանց արտադրության համար օգտագործվող ապրանքները։

ԵՏՀ Խորհուրդը ԵՏՀ Կոլեգիային հանձնարարել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ միասին մշակել առաջարկներ անդամ երկրների ներքին շուկաների կայունությունն ապահովելու մեխանիզմների վերաբերյալ, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքից դուրս գյուղատնտեսական ապրանքների որոշ տեսակների արտահանման նկատմամբ համատեղ միջոցների ներդրման հնարավորությունը։

ԵՏՀ Խորհրդի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 15-ին առկա ձևաչափով Մոսկվայում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստի արդյունքներով ստորագրված փաստաթղթեր

·         «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագծի մասին» կարգադրություն։

·         «Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործողությունների պլանի 11.6.6 կետում փոփոխություններ կատարելու մասին» կարգադրությունը։

·         «Եվրասիական տեղեկատվական և հաշվողական ենթակառուցվածք» միջպետական ծրագրի նախագծի մշակման մասին» կարգադրությունը։

·         Որոշում «Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին

·         «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի մասին»:

·         Որոշում «Բժշկական արտադրատեսակների տեխնիկական փորձարկումների անցկացման կանոններում փոփոխություններ կատարելու մասին»։

·         Որոշում «Բժշկական արտադրատեսակների կենսաբանական ազդեցության գնահատման նպատակով հետազոտությունների (փորձարկումների) անցկացման կանոններում փոփոխություններ կատարելու մասին»։

·         Որոշում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հուլիսի 14-ի № 63 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»։

·         Որոշում «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի 2-րդ բաժնի 11-րդ կետում փոփոխություններ կատարելու մասին»։

·         Որոշում «Ձկների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանելու և այն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու համար որպես պայման ստանձնած պարտավորությունների համաձայն, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մաքսատուրքերի դրույքաչափերի համեմատ ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափեր և մաքսատուրքերի նման դրույքաչափերի մասին»։

·         Որոշում «Այն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու համար որպես պայման ստանձնած պարտավորությունների համաձայն, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մաքսատուրքերի դրույքաչափերի համեմատ ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափեր և մաքսատուրքերի նման դրույքաչափերը սաղարթավոր տեսակներից ստացված կիսասպիտակեցրած կամ սպիտակեցրած փայտի, թաղանթանյութի առանձին տեսակների նկատմամբ մաքսատուրքերի նման դրույքաչափերի մասին»։

·         Որոշում «Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների № 1 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին»։

·         Որոշում «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության խորհրդանիշների կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի մասին։

·         Որոշում «Մաքսային միության հանձնաժողովի ատոմակայանների համար վառելիքի հավաքակազմերի արտադրության լրակազմողների վերաբերյալ 2009 թվականի նոյեմբերի 27-ի № 130 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»։

·         Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական կայունության ապահովումը ներառյալ՝ տնտեսության ներքին կայունության, ինչպես նաև արտաքին մարտահրավերների նկատմամբ կայունության բարձրացման ապահովման համար պայմանների ստեղծման հարցերով աշխատանքային խմբի մասին»։

·         Որոշում «Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների № 1 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին»։

·         Որոշում «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը հաստատելու ընթացակարգի պարզեցման մասին»։

·         Որոշում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին (մաքսասակագնային կարգավորման մասով)»։

·         Որոշում «Բժշկական կիրառման համար դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններում փոփոխություններ կատարելու մասին»։

·         Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման միջոցառումների 2022 թվականի ծրագրում փոփոխություններ կատարելու մասին»։

·         Որոշում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի № 107 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»։

Ընդունվել են նաև մի շարք այլ հանձնարարություններ։

ԵՏՀ Խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի որոշումներն ու կարգադրությունները մոտ ապագայում կտեղադրվեն Իրավական պորտալում