Նորություններ

21.10.2022 (Обновлено: 28.10.2022 14:43)

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 20-21-ի նիստի արդյունքները

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները Երևանում (Հայաստանի Հանրապետություն) հունիսի 20-ից 21-ը առերես ձևաչափով կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին քննարկել են 23 հարց։

ԵԱՏՄ երկրների վարչապետերը համաձայնեցված մոտեցումներ են մշակել Միության լրացուցիչ ձևավորված բյուջետային միջոցների հաշվին արդյունաբերական կոոպերացիայի արտոնյալ ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմի վերաբերյալ։

 Ինչպես ԵՄԿԽ-ի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, արդյունաբերական կոոպերացիան ոչ միայն հումքի, համալրողների, միջանկյալ ապրանքների փոխադարձ մատակարարում է, խոսքը համատեղ ինտեգրացիոն նախագծերի մասին է։

«Այս իրավիճակում նախանշվել են նաև ֆինանսավորման աղբյուրները, որոնք ուղղված կլինեն այդ նախագծերի իրականացման նպատակով գործարար համայնքների համար սահմանվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը: Սա փաստացի մեր ինտեգրման նոր էջն է: Այս հարցը կներկայացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որպեսզի Հանձնաժողովը կառավարությունների հետ միասին կարողանա որոշակի գումարներ հատկացնել կոոպերացիոն նախագծերին աջակցելու համար։ Խոսքը հակագնագցման և այլ պաշտպանիչ տուրքերից 10 տոկոս մասհանումների մասին է, որոնք ձևավորվում են ԵԱՏՄ-ում։ Տարեկան այդ գումարը կազմում է 190-ից մինչև 230 միլիոն դոլար, և այդ մասհանումների 10%-ը կարող է ուղղվել նախագծերի աջակցությանը՝ էժանացման, տոկոսադրույքների սուբսիդավորման հաշվին, որոնք չպետք է գերազանցեն առանցքային դրույքաչափը»,- հայտնել է Միխայիլ Մյասնիկովիչը։

Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացվող ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի վերաբերյալ զեկույցը: 2021–2022 թվականներին ԵԱՏՄ-ում իրականացվել է ավտոմոբիլաշինության, հաստոցաշինության, էլեկտրատեխնիկայի և մի շարք այլ ոլորտների 25 նախագիծ։

 ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների (ԱՀՀՈՒ) իրականացման տարեկան մշտադիտարկման և վերլուծության արդյունքների մասին զեկույցին։

Եվրասիական միջկառավարական խորհուրդը կարգադրություն է ընդունել, համաձայն որի՝ ԵԱՏՄ շահագրգիռ երկրների ընկերությունների համար հասանելի կդառնա Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Ռուսաստանի արդյունաբերական գոտին՝ ռուսական բիզնեսի հետ հավասար պայմաններով, ներառյալ՝ ստեղծվող ենթակառուցվածքի և աշխատանքի այլ պայմանների հասանելիությունը:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարել է ԵԱՏՄ երկրների կառավարությունների հետ միասին ապահովել կլիմայական օրակարգի շրջանակներում ճանապարհային քարտեզի կատարումը:

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կառավարություններին հանձնարարել են դիտարկել Հավատարմագրման տարածաշրջանային կազմակերպությունում (ՀՏԿ) հավատարմագրման մարմինների մասնակցության հնարավորությունը և աջակցել կողմերի լիազոր մարմիններին դրա ստեղծման և գործունեության հետ կապված կազմակերպական, ֆինանսական հարցերի լուծմանը։

Եվրասիական միջկառավարական խորհուրդը հանձնարարել է կատարել Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև փոխադարձ առևտրում երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով ապրանքների փոխադրման ժամանակ էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործման փորձարկում։

 Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 2-ից 3-ը Ալմաթիում (Ղազախստանի Հանրապետություն):

Նիստին մասնակցել են ԵՄԿԽ նախագահ, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմայիլովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ ԵԱՏՄ դիտորդ պետությունների ներկայացուցիչների կողմից՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը, Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Մարերո Կրուսը (տեսաուղերձի ձևաչափով)։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրված փաստաթղթերը՝

- Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման իրավիճակի մասին»:

- Կարգադրություն «Ղրղզստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքների միջև երկաթուղային և (կամ) ավտոմոբիլային տրանսպորտով էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրվող ապրանքների փոխադրման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների օգտագործման թեստավորման փորձարկում կատարելու մասին»:

- Կարգադրություն «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում Ռուսաստանի արդյունաբերական գոտու գործունեության մասին»։

- Որոշում ««Մինչև 2027 թվականը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագիրը հաստատելու մասին»
Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի մասին»:

- Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև 2021 թվականին փոխադարձ առևտրի վիճակի մասին»:

- Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման ամենամյա մշտադիտարկման և վերլուծության արդյունքների մասին»:

- Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև 2021 թվականին ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման մասին»:

- Կարգադրություն «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին»: