Նորություններ

25.04.2023

ԵՏՀ Կոլեգիան հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ի և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը

Ապրիլի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան կարգադրություն է ընդունել Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը հավանության արժանացնելու և Եվրասիական տնտեսական միության երկրների ներպետական համաձայնեցմանը ուղարկելու համար։

Ներպետական համաձայնեցման արդյունքների մասին կողմերը պետք է տեղեկացնեն Հանձնաժողովին մինչև 2023 թվականի հունիսի 1-ը։

Համաձայնագրի նախագիծը նախապատրաստվել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի 3.1.8 կետի կատարման շրջանակներում: Այն սահմանում է Միության և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ ԵԱՏՄ մաքսային տարածքով և երրորդ կողմի մաքսային տարածքով ապրանքներ տեղափոխելիս միասնական տարանցիկ հայտարարագրի կիրառում, ընդհանուր ապահովման կիրառում, լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչում և նրանց առանձին հատուկ պարզեցումների տրամադրում, ինչպես նաև ամբողջ փոխադրման համար մեկ նավիգացիոն կապարակնիքի կիրառում։