Հանձնարարականը նախապատրաստվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ՝ Ռազմավարություն 2025-ի իրականացման շրջանակներում, և նախատեսում է առողջապահության ոլորտում ժամանակակից ձեռքբերումների հասանելիության ապահովման ուղղությամբ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացում։
Փաստաթուղթը ներառում է համագործակցության երեք առանցքային ուղղություն՝ տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և հեռաբժշկության զարգացում, բարձր տեխնոլոգիական բժշկական օգնության տրամադրում, ինչպես նաև փոխգործակցություն բժշկական տեխնոլոգիաների ստանդարտացման ոլորտում։ Նման համագործակցությունն իրականացվելու է անդամ պետությունների փոխադարձ շահագրգռվածության դեպքում։
«Առաջարկվող նախաձեռնությունների իրականացումը կօգնի ապահովել ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական բժշկական օգնության հասանելիությունը Միության պետությունների քաղաքացիների համար», — նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։
Հաստատված փաստաթուղթը խորհուրդ է տալիս ուսումնասիրել հեռաբժշկության ծառայությունների օգտագործման առաջադեմ փորձը և լավագույն պրակտիկաները, մշակել քաղաքացիներին անդրսահմանային բժշկական օգնություն տրամադրելիս հեռահար փոխգործակցության կազմակերպման մոտեցումներ, ներառյալ ՏՀՏ օգտագործումը, առաջարկներ մշակել այս ուղղությամբ և այլն: