Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պրոֆիլային խորհրդատվական կոմիտեին առընթեր մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկվել են ապրանքների հայտարարագրում մինչև դրանց բացթողումը և դրանից հետո փոփոխություններ կատարելու հարցեր։
Մասնավորապես, անդրադարձել են այնպիսի ուղղություններին, ինչպիսիք են փաստաթղթերի կրճատումը ԱՏԳ մասնակիցների կողմից հայտարարագրում փոփոխություններ նախաձեռնելու դեպքում, հայտարարագրի էլեկտրոնային ճշգրտման առաջնահերթության ամրագրումը և գրավոր փաստաթղթերի օգտագործման դեպքերի հստակեցումը, մաքսային մարմնի որոշումը էլեկտրոնային ձևով ուղարկելու հնարավորությունները:
Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին առընթեր մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի ստեղծումը հավանության է արժանացել ԵՏՀ մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի 54-րդ նիստում: