ԵԱՏՄ-ում նոր նշանակալի ճյուղային միավորման ստեղծման համար նախադրյալ է հանդիսացել ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկի համակարգման ներքո այդ ընկերությունների կողմից Համագործակցության մասին հուշագրի ստորագրումը։
«Պրոգրեսը» պլանավորում է ուսումնասիրել շուկայի կոնյունկտուրան, կազմակերպել սեմինարներ, կոնֆերանսներ, ինչպես նաև ներկայացնել ազգային և վերազգային օրենսդրական բազայի կատարելագործմանն ուղղված առաջարկներ։
«Այդ միավորման ստեղծումը, անշուշտ, նշանակալի իրադարձություն է, որը հանդիսանում է Հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության պետությունների ձեռնարկությունների միջև արդյունաբերական համագործակցության զարգացմանն ուղղված՝ համակարգված աշխատանքի գործնական արդյունքը», – նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։Բացի այդ, Բելառուսի և Ռուսաստանի ձեռնարկությունների ղեկավարների կողմից անցած տարի ստորագրված հուշագրի իրացման շրջանակներում պլանավորվում է մշակել և իրագործել գյուղատնտեսության, ինչպես նաև անտառային և կոմունալ ճյուղերի համար մեքենաների և սարքավորումների արտադրության ոլորտում հեռանկարային նախագծեր, խորացնել միջճյուղային և միջպետական համագործակցությունը, առաջ մղել արտադրանքը երրորդ երկրների շուկաներ։ Փաստաթղթում նշվել է, որ հուշագրին կարող են միանալ շուկայի նաև մյուս մասնակիցները։