Եվրասիական տնտեսական հանձնաժողով
/
Նորություններ
/
Միջկառավարական խորհուրդը հաստատել է ավիաշինության արդյունաբերության ոլորտում Միության պետությունների համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզը
Միջկառավարական խորհուրդը հաստատել է ավիաշինության արդյունաբերության ոլորտում Միության պետությունների համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզը
Եվրասիական միջկառավարական խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում քաղաքացիական ավիաշինության ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնման 2022-2023 թվականների միջոցառումների պլանը (ճանապարհային քարտեզը):
«Մեր երկրներում գիտակցում են, որ Միության ավիացիոն ոլորտի ձեռնարկություններն ունեն մեծ ներուժ, և այն մենք պետք է լիարժեք իրագործենք։ Դրա համար գոյություն ունեն տեխնոլոգիական և կադրային հնարավորությունները, և մենք պարզապես պետք է միավորենք ջանքերը», - նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը:Ճանապարհային քարտեզի միջոցառումների թվում են. «Քաղաքացիական ավիաշինարարություն» եվրասիական տեխնոլոգիական հարթակի ձևավորումը, նախագծերի ֆինանսավորման հարցերի լուծումը, ակադեմիական շարժունակության զարգացումը, Միության երկրների այդ ոլորտի նորմատիվ իրավական բազայի կատարելագործումը, մեծ վերլուծական աշխատանքի կատարումը: Փաստաթղթի առանցքային խնդիրը եվրասիական տարածքում ավիաշինության ձեռնարկությունների համագործակցային շղթաների ձևավորումն է։
«Մենք շարունակում ենք ակտիվ աշխատանքը մեր Միության ավիաշինության ձեռնարկությունները միասնական արտադրական գործընթացների մեջ միավորելու ուղղությամբ։ Արդեն ձևավորվել և մշտապես թարմացվում է ԵԱՏՄ անդամ պետությունների՝ համագործակցության պատրաստակամություն ցուցաբերող շահագրգռված՝ ավիաշինության ոլորտում համատեղ համագործակցության նախագծերի իրականացմանը մասնակցելու պատրաստ ձեռնարկությունների միասնական ցանկը, – հայտարարել է Արտակ Քամալյանը: – Մինչ օրս ռուսական կողմից՝ ի դեմս «Իրկուտ» կորպորացիայի, ստացվել է համագործակցությամբ հետաքրքրված մատակարարների ցանկը՝ MS-21 օդանավերի համակարգերի ներմուծման փոխարինման ծրագրի ներքո պայմանագրված բաղադրիչ սարքավորումների ցանկի համաձայն»:ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրներում ներկայումս քննարկվում է այդ բաղադրիչների ցանկի հետ կապված հնարավոր մատակարարող ձեռնարկությունների հետ համագործակցության զարգացման հարցը։
Տեղեկանք
2020 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհուրդը խնդիր է դրել ընդլայնել ավիաշինության ոլորտում ԵԱՏՄ պետությունների արդյունաբերական համագործակցությունը և ստեղծել արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ճյուղերում, այդ թվում՝ ավիացիոն արդյունաբերությունում ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողով։ Այդ աշխատանքի նպատակն է՝ ավիաշինությունում համագործակցության ակտիվացումը, նոր համագործակցական շղթաների որոնումը, ավելացված արժեքի ստեղծումը Միության տարածքում։