17 սեպտեմբերի 2025 Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանում Կուբայի դեսպան Խուլիո Անտոնիո Գարմենդիա Պենյայի հետ Եվրասիական տնտեսական միությանը կից Կուբայի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Անտոնիո Գարմենդիա Պենյայի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը վերջինիս հետ աշխատանքային հանդիպում է ունեցել: Բակիտժան Սագինտաևը Խուլիո Անտոնիո Գարմենդիա Պենյային շնորհակալություն է հայտնել կառուցողական երկխոսության և Կուբայի հետ ԵԱՏՄ երկրների համագործակցությանը կարևոր աջակցության համար և հանձնել նրան «Եվրասիական ինտեգրման զարգացման գործում ունեցած ավանդի համար» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կրծքանշանը: Կողմերը քննարկել են ԵՏՀ-ի և Կուբայի կառավարության միջև փոխըմբռնման մասին հուշագրի շրջանակներում ներառված հարցերի լայն շրջանակ: Համատեղ միջոցառումների պլանն ընդգրկում է համագործակցության 34 ուղղություն՝ ներառյալ առևտուրը, բանկային գործունեությունը, ֆինանսները, կենսատեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները: «ԵԱՏՄ պետությունների և Կուբայի ապրանքաշրջանառությունում առաջընթաց ենք նկատում, — հայտնել է Բակիտժան Սագինտաևը: — 2024 թվականին այն 2015 թվականի համեմատ ավելացել է 13,9%-ով և կազմել շուրջ 241 մլն դոլար»: Միության պետությունները Կուբա են արտահանում, մասնավորապես, նավթը և նավթամթերքները, ցորենը, ավտոմեքենաներ և ավտոպահեստամասեր, տարբեր սարքեր: Միաժամանակ ԵԱՏՄ-ում պահանջարկ են վայելում Կուբայի սուրճը, ծխախոտային արտադրանքը: Կուբան ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին հետաքրքրում է նաև զբոսաշրջության տեսանկյունից: 2024 թվականին կղզի է այցելել ավելի քան 185 հազար զբոսաշրջիկ եվրասիական «հնգյակի» պետություններից, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Հանդիպման արդյունքում կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրությունը առևտրատնտեսական երկխոսությունը շարունակելու և զարգացնելու հարցում:
17 սեպտեմբերի 2025 ԵՏՀ-ը և Ֆիլիպինները քննարկել են համագործակցության պլանները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանյիար Իմանալիևը և Ֆիլիպինների առևտրի և արդյունաբերության փոխնախարար Ալան Գեպթին ԵՏՀ կենտրոնակայանում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ֆիլիպինների Հանրապետության փոխգործակցության հեռանկարային ուղղությունները: «Ֆիլիպինների Հանրապետությունը Հարավ-Արևելյան Ասիայի առաջատար տնտեսություններից է, — մեկնաբանել է ԵՏՀ նախարարը: — Հանձնաժողովն ակտիվորեն աջակցում է տարածաշրջանի երկրների հետ ԵԱՏՄ անդամ պետությունների առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը և պատրաստ է խորացնել Ֆիլիպինների հետ երկխոսությունը, այդ թվում՝ ԱՍԵԱՆ-ի առանցքային հարթակներում»: Դանիյար Իմանալիևը ֆիլիպինցի գործընկերներին տեղեկացրել է երրորդ երկրների հետ Հանձնաժողովի միջազգային համագործակցության ձևաչափերի, ինչպես նաև ԱՍԵԱՆ-ի հետ փոխգործակցության առանցքային նպատակների ու խնդիրների մասին: ԵՏՀ նախարարը Ֆիլիպինների պաշտոնական, փորձագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության նոր՝ 2026-2030 թվականների ծրագրի հիմնական միջոցառումներին: Ալան Գեպթին նշել է, որ Ֆիլիպինները հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտի փորձի փոխանակմամբ՝ ներառյալ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման տեխնոլոգիաները, ինչպես նաև պարենային անվտանգության, դեղագործության, էներգետիկայի, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների և նորարարական զարգացման հարցերով: Նշվել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՏՄ երկրների և Ֆիլիպինների բիզնեսի ներկայացուցիչների միջև շփումներն այս ոլորտների նախաձեռնությունների գործնական իրականացման համար: Կողմերը պայմանավորվել են քննարկել հեռանկարում ԵՏՀ-ի և Ֆիլիպինների կառավարության միջև փոխգործակցության հուշագրի կնքման հնարավորությունը, ինչպես նաև համատեղ կոնգրեսացուցահանդեսային միջոցառում անցկացնել՝ ներգրավելով բիզնես միավորումները, 2026 թվականին ԱՍԵԱՆ-ում Ֆիլիպինների նախագահության ժամանակահատվածում:  
16 սեպտեմբերի 2025 Անդրեյ Սլեպնյովը բանակցել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ Նյու Դելիում (Հնդկաստան) կայացած հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը նշել են, որ համաձայնեցրել են Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին արդյունավետ բանակցությունների արագացված ձևաչափով անցկացմանն աջակցելուն ուղղված ճանապարհային քարտեզը: Կողմերը նաև համաձայնեցրել են այնպիսի մոտեցում, որի պարագայում բանակցությունների առաջին փուլը կկայանա սույն թվականի նոյեմբերին Հնդկաստանում և նվիրված կլինի ապագա գործարքի առանցքային հարցերի քննարկմանը: Ընդ որում, դրան կնախորդեն Հանձնաժողովի ակտիվ խորհրդակցությունները հնդիկ գործընկերների և ԵԱՏՄ պետությունների հետ: Նախարարները պայմանավորվել են բանակցություններին բազմակողմ աջակցություն ցուցաբերելու նպատակով կանոնավոր շփումների մասին:
16 սեպտեմբերի 2025 Փոփոխվել են դեղերի գրանցման և փորձաքննության կանոնները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է Բժշկական կիրառման դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններում կատարված փոփոխությունները: Փոփոխությունները թույլ են տալիս կիրառել գրանցման դոսյեները ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցնելու ընթացակարգի՝ ԵՏՀ խորհրդի 2025 թվականի մայիսի 22-ի N 34 որոշմամբ օպտիմալացված դրույթներն այն արտադրողների համար, որոնք մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են ներկայացրել նախկինում չհայտարկված ճանաչման պետություններն ավելացնելու մասով փոփոխությունների կատարման ընթացակարգ անցկացնելու համար: Դրանով իսկ ապահովվում է այդ երկրներում ազգային գրանցման վկայականների գործողության ժամկետի երկարաձգում՝ ընթացակարգերի անցկացման ժամկետի չափով, բայց ոչ ավելի, քան մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը: «Այս փոփոխությունների նպատակն է՝ օպտիմալացնել ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման ընթացակարգի անցկացման ժամկետները դեպի Միության դեղերի ընդհանուր շուկայի անցումային շրջանի շրջանակներում», — նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին:
16 սեպտեմբերի 2025 ԵՏՀ ֆինանսների վարչության տնօրեն է նշանակվել Լյուդմիլա Մուդրովան Լյուդմիլա Իվանի Մուդրովան ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 21-ին Մոգիլյովի մարզի Խոտիմսկ քաղաքատիպ ավանում (Բելառուսի Հանրապետություն): 2002 թվականին ավարտել է Մոգիլյովի պետական տեխնիկական համալսարանը, 2021 թվականին՝ Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան: 2003 թվականի մարտից մինչև 2007 թվականի մարտ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության Խոտիմսկի շրջանի տեսչությունում՝ պետական հարկային տեսուչից մինչև տեսչության պետի տեղակալ: 2007 թվականի մարտից մինչև օգոստոս՝ Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության Մոգիլյովի մարզի տեսչության գլխավոր պետական հարկային տեսուչ: 2007 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի հոկտեմբեր՝ Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության գլխավոր պետական հարկային տեսուչ: 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի հունվար տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության պետական վերահսկողության կոմիտեում՝ գլխավոր մասնագետից մինչև վարչության պետ: 2023 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի սեպտեմբեր՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրենի տեղակալ: 2025 թվականի սեպտեմբեր 15-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսների վարչության տնօրենի պաշտոնում:
11 սեպտեմբերի 2025 ԵՏՀ-ն և ԵԱՏՄ երկրներն աշխատում են ԼՏՕ ինստիտուտի կատարելագործման ուղղությամբ Սեպտեմբերի 10-ին Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից պրոֆիլային աշխատանքային խմբի նիստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Կուատ Ռախիմովի ղեկավարությամբ, քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կատարելագործման հարցեր: Քննարկվել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը ցածր մակարդակի ռիսկի անձանց այս կատեգորիայի համար նախնական մաքսային հայտարարագրման կիրառման պարզեցման վերաբերյալ: Առաջակվում է պարզեցնել մի շարք մաքսային գործառնություններ և հրաժարվել մաքսատան ավելորդ ծանուցումներից հայտարարագրման այս առանձնահատկությունն օգտագործելիս: Սա կօգնի արագացնել անցակետերում մաքսային հսկողության անցումը և նվազեցնել բիզնեսի ծախսերը: Շարունակել են քննարկել Ղազախստանի Հանրապետության առաջարկը հատուկ տնտեսական գոտու շրջանակներում ռեզիդենտի կողմից ԼՏՕ կարգավիճակի կիրառման վերաբերյալ: Նպատակն այն է, որ երկու կարգավիճակի առկայությունն առավելություններ բերի և ռեզիդենտներին ընդգրկի ԼՏՕ ծրագրում: Քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության նախաձեռնության իրագործման հետագա քայլերը, որն օպերատորներին կարող է հնարավորություն տալ օգտվելու ներմուծման մաքսատուրքի վճարման հետաձգումից կամ տարաժամկետումից՝ առանց ապահովություն ներկայացնելու: Սա վերաբերում է առանձին կատեգորիաների ապրանքներին, որոնք օգտագործվում են արդյունաբերական վերամշակման համար և գյուղատնտեսական գործունեությունում: Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիա, որոնց մաքսային գործառնություններ և մաքսային վերահսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց։ ԵԱՏՄ անդամ պետություններում ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2014 թվականին: Այն մշակում է Միությունում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի կատարելագործման և զարգացման առաջարկներ։
Ցուցադրել ավելին