Նորություններ

06.03.2023

Միխայիլ Մյասնիկովիչ. «Ձեռնարկատերերի հետ բաց երկխոսությունը և ԵԱՏՄ-ում բիզնես վարելու հարմարավետ պայմանների ստեղծումը մեր առաջնահերթությունն է»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը «Լայնացնելով հորիզոնը. նոր պայմաններում եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը և բիզնեսի դերը» թեմայով համաժողովի ընթացքում, որն անցկացվել է մարտի 6-ին Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության (ՌԱՁՄ) հիման վրա, խոսել է եվրասիական բիզնեսի շահերի ապահովման և Եվրասիական տնտեսական միության նորմատիվ բազայի մշակմանը ձեռնարկատերերի ներգրավման մեխանիզմների մասին։

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջնահերթություններից է անվանել գործարար համայնքի հետ բաց երկխոսության զարգացումը և ԵԱՏՄ-ում ձեռնարկատիրական գործունեություն վարելու համար հարմարավետ պայմանների ստեղծումը։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականին Հանձնաժողովն անցկացրել է ավելի քան 70 միջոցառում՝ ուղղված գործարար շրջանակների հետ փոխգործակցության ամրապնդմանը, այդ թվում՝ 19 արտագնա հանդիպում։ Դրանց կազմակերպմանը անմիջական մասնակցություն են ունեցել ազգային գործարար համայնքների շահերը ներկայացնող գործատուների միությունները, ինչպիսիք են ՌԱՁՄ-ը, Բելառուսի արդյունաբերողների և ձեռնարկատերերի համադաշնությունը, «Ատամեկեն» ՂՀ ՁԱՊ-ն, Ղրղզստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը, Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը։

Միխայիլ Մյասնիկովիչը հայտնել է, որ իրեն արդարացրել է ԵՏՀ-ի կողմից ընդունվող նախագծերի ինտեգրացիոն կարգավորող ազդեցությունը գնահատելու պրակտիկան, որի շնորհիվ ձեռնարկատերերը ներգրավվում են տվյալ փաստաթղթերի մշակմանը: «2022 թվականին բիզնեսի 861 առաջարկից շուրջ կեսը ուղղակիորեն ներառվել է ԵՏՀ Կոլեգիայի փաստաթղթերում, և Հանձնաժողովը մտադիր է ընդլայնել այդ աշխատանքը», — նշել է նա։

Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների, բիզնեսի և Հանձնաժողովի համակարգված աշխատանքը լավ արդյունքներ է տալիս։ «Բոլոր առումներով բարդ 2022 թվականի արդյունքներով ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն աճել է ավելի քան 9%-ով, արդյունաբերական արտադրությունը մնացել է 2021-ի մակարդակին, ներդրումները հիմնական կապիտալում աճել են 5,3%-ով, շինարարության ծավալները՝ 5%-ով», — նշել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։

Ինտեգրման խորացման նոր հավակնոտ խնդիրներ է դրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միության մարմիններում Ռուսաստանի նախագահության կապակցությամբ իր ուղերձում։ Այս կապակցությամբ ԵՏՀ Կոլեգիայի նախագահը գործարար համայնքին հրավիրել է միանալ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում եվրասիական ինտեգրման խորացման առաջարկների մշակման ուղղությամբ Հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքներին։

Միխայիլ Մյասնիկովիչը հատուկ ուշադրություն է դարձրել ԵԱՏՄ-ում համատեղ ներդրումային գործունեության ակտիվացմանը և կայուն տեխնոլոգիական անկախության ձևավորմանը։ «Մեր Միության համալիր ինքնաբավ զարգացման նպատակով հատկապես կարևոր ենք համարում եվրասիական օրակարգի առանցքային հարցերի շուրջ Հանձնաժողովի, իշխանության ազգային մարմինների և բիզնեսի հետագա սիներգիայի ապահովումը», — ամփոփել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։

Միջոցառման շրջանակներում ՌԱՁՄ նախագահ Ալեքսանդր Շոխինը Միխայիլ Մյասնիկովիչին պարգևատրել է ՌԱՁՄ պատվավոր նշանով։

Տեղեկանք

«Լայնացնելով հորիզոնը. նոր պայմաններում եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը և բիզնեսի դերը» ինտեգրացիոն համաժողովը կազմակերպվել է ՌԱՁՄ-ի կողմից «Ռուսաստանի բիզնեսի շաբաթների» շրջանակներում: Միջոցառումն անցկացվում է խառը ձևաչափով՝ ռուսական և եվրասիական առաջատար ընկերությունների ղեկավարության, ԵԱՏՄ Գործարար խորհրդի կողմերի, պետական իշխանության մարմինների և փորձագիտական համայնքի մասնակցությամբ։