Նորություններ

12.05.2022 (Обновлено: 18.05.2022 16:15)

ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը 2022 թվականի հունվար-մարտին աճել է 1,6%-ով

2022 թվականի հունվար-մարտին գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը Եվրասիական տնտեսական միությունում անցած տարվա համանման ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1,6%-ով։ Աճը դիտվել է Ղրղզստանում՝ 2,3%, Ռուսաստանում՝ 1,9% և Ղազախստանում՝ 1,8%։ 

Մասնավորապես, ավելացել է անասնաբուծության արտադրանքի հիմնական տեսակների՝ սպանդի համար նախատեսված անասունների և թռչնի (կենդանի քաշով)՝ 4,3%, կաթի՝ 1,5%, ձվի՝ 3,2% արտադրությունը։

 Սպանդի համար նախատեսված անասունների և թռչնի արտադրության ծավալների աճի առումով առաջնորդներն են դարձել Ռուսաստանը (+ 5,5%) և Ղրղզստանը (+ 2,8%)։ Կաթի արտադրությունն ավելացել է ԵԱՏՄ բոլոր պետություններում՝ բացառությամբ Հայաստանի։ Մինչ դեռ նա աչքի է ընկել ձվի արտադրության առավելագույն աճով՝ 14,7%-ով։ Ղազախստանում նույն ցուցանիշն ավելացել է 12,8%-ով։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունն այստեղ է։