Նորություններ

15.05.2023

ԵՏՀ-ն և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը քննարկել են փոխգործակցության ուղղությունները

Մայիսի 11-ին Փարիզում՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կենտրոնական գրասենյակում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը հանդիպել է ՏՀԶԿ կենտրոնական գրասենյակում Գլոբալ հարաբերությունների և համագործակցության տնօրինության տնօրեն Անդրեաս Շաալի հետ:

Բակիտժան Սագինտաևը հանդիպել է նաև ՏՀԶԿ Գլոբալ հարաբերությունների և համագործակցության տնօրինության Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնի հետ։

Կողմերը միմյանց տեղեկացրել են ԵՏՀ-ի և ՏՀԶԿ-ի միջազգային գործունեության մասին, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային փոխգործակցության արդիական հարցեր։

Բակիտժան Սագինտաևը քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն գործընթացների խորացման համատեքստում, այդ թվում՝ «ՏՀԶԿ-Եվրասիա» ծրագրի շրջանակներում։

Հանդիպումների արդյունքում կողմերը հայտնել են փոխգործակցության իրենց պատրաստակամությունը՝ նշելով տեղեկատվական փոխանակում հաստատելու, աշխատանքային հանդիպումներ և փորձագիտական խորհրդատվություններ անցկացնելու կարևորությունը։