Նորություններ

29.11.2024

Սոցիալապես կարևոր պտղաբանջարային արտադրանքի որոշ տեսակներ միջսեզոնային ժամանակահատվածով կազատեն ներմուծման մաքսատուրքի վճարումից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մանրածախ առևտրում իրացման կամ հետագա վերամշակման համար նախատեսված պտղաբանջարային արտադրանքի առանձին տեսակների նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու տեսքով սակագնային արտոնություն տրամադրելու մասին։

Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնություն առավելագույնը 150 հազ. տոննա ծավալով կարտոֆիլի մատակարարումների, Ռուսաստանի Դաշնություն առավելագույնը 55 հազ. տոննա ծավալով և Բելառուսի Հանրապետություն՝ առավելագույնը 5 հազ. տոննա ծավալով գազարի մատակարարումների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն առավելագույնը 230 հազ. տոննա ծավալով և Բելառուսի Հանրապետություն՝ առավելագույնը 20 հազ. տոննա ծավալով խնձորի մատակարարումների մասին է: Արտոնության գործողության ժամկետը՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը։

«Ամեն տարի միջսեզոնային ժամանակահատվածում պտղաբանջարային արտադրանքի շուկայում նկատվում են սպառողական գների զգալի տատանումներ, ինչն առաջին հերթին պայմանավորված է հայրենական արտադրության ապրանքների պաշարների ավարտով։ Հաշվի առնելով ընթացիկ տարում բերքի ավելի փոքր ծավալը՝ ձեռնարկված միջոցը թույլ կտա ապահովել լրացուցիչ առաջարկ ներքին շուկայում և բնակչության համար բարձրացնել բանջարեղենի և խնձորի մատչելիությունը»,- ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Նա հստակեցրել է, որ նշված սակագնային արտոնությունը կտրամադրվի լիազոր մարմնի կողմից տրված հաստատման առկայության դեպքում։