Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան երկարաձգել է որոշակի տեսակի բեռնարկղերի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8609 00 900 9 ծածկագիր) նկատմամբ ներմուծման զրոյական մաքսատուրքի ժամկետի գործողությունը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
«Տուրքի զրոյացումը կոչված է կանխելու ԵԱՏՄ-ի բեռնարկղային պարկի կրճատումը որոշ արևմտյան լոգիստիկ ընկերությունների հեռանալուց հետո։ Մաքսասակագնային կարգավորման միջոցի գործողության ժամկետի երկարաձգումը կապահովի ապրանքի ժամանակին առաքումը, ինչպես նաև Հեռավոր Արևելքի նավահանգիստների բեռնումը»,- պարզաբանել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Նրա խոսքով՝ ներկայումս Միության տարածքում արտադրվող բեռնարկղերը գնվում են ԵԱՏՄ երկրների բիզնեսի կողմից ամբողջ ծավալով, սակայն առկա կարիքներն ամբողջությամբ չեն ապահովվում։
Անհրաժեշտ փոփոխություններ են կատարվելու նաև Հանձնաժողովի մյուս ակտերում։
Տեղեկանք
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8609 00 900 9 ենթադիրքում դասակարգված են բեռնարկղերը (ներառյալ հեղուկների կամ գազերի փոխադրման համար նախատեսված տարաները), որոնք հատուկ նախատեսված ու սարքավորված են տրանսպորտի որևէ կամ մի քանի տեսակներով փոխադրման համար, բացառությամբ ռադիոակտիվ նյութերի փոխադրման համար նախատեսված հակաճառագայթային կապարե ծածկույթով բեռնարկղերի, ինչպես նաև 42 մ3-ից մինչև 43 մ3 ներքին ծավալով բեռնարկղերի։
Բեռնարկղերի նկատմամբ ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքի գործող դրույքաչափը կազմում է մաքսային արժեքի 10%։ Հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 12-ի N 63 և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի N 129 որոշումներին համապատասխան՝ 2022 թվականի մարտի 28-ից մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը կիրառվում է տուրք 0% չափով։