Նորություններ

26.09.2022 (Обновлено: 14.10.2022 13:10)

«ԵԱՏՄ-ում հայտնաբերված կոնտրաֆակտ ապրանքների ծավալը 2021 թվականին աճել է 33%-ով և կազմել ավելի քան 18 մլն միավոր

ԵԱՏՄ-ում կոնտրաֆակտ ապրանքների ծավալի վերաբերյալ այս տվյալներն է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը Բիշքեկում կայացած «Անտիկոնտրաֆակտ 2022» 10-րդ միջազգային համաժողովի ընթացքում։

ԵԱՏՄ երկրներում մշտական հիմունքներով իրականացվում է շուկաների զարգացման ընթացիկ միտումների վերլուծություն, այդ թվում՝ որոնք կապված ե թվայնացման, արհեստական ինտելեկտի ներդրման, բիզնես վարելու թվային մոդելների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման հետ:

Հաշվի առնելով միտումները՝ Հանձնաժողովը անդամ պետությունների հետ համատեղ մշակում է Համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ապահովման համաձայնագիրը: Համաձայնագրի նախագիծը, մասնավորապես, նախատեսում է դատական և մինչդատական կարգով անօրինական բովանդակության արգելափակման մեխանիզմի ներդրում, մտավոր սեփականության իրավունքների խախտումների կանխման գործընթացում տեղեկատվական միջնորդների ներգրավում, ինչպես նաև Միության երկրների ազգային օրենսդրությունում անօրինական բովանդակության հասանելիությունը սահմանափակելուց հրաժարվելու համար պատասխանատվության սահմանում:

«Համացանցում մտավոր սեփականության պաշտպանությանն մոտեցումներ ձևավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր շահագրգիռ անձանց շահերը իրավատերերի, համացանցային ռեսուրսների սեփականատերերի և տեղեկատվական միջնորդների համար ձեռնարկատիրական գործունեությունում անհիմն արգելքներ ստեղծելուց խուսափելու համար», - նշել է Բակիտժան Սագինտաևը:

Ավելին, Հանձնաժողովն աշխատում է ԵԱՏՄ-ում բարեխիղճ էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, մշակվում են անհրաժեշտ մաքսային միջոցներ, կատարելագործվում ապրանքների մակնշման և հետագծելիության մեխանիզմներ, ինչպես նաև ձեռնարկվում սպառողների պաշտպանության և Միության ներքին շուկա կեղծ արտադրանքի մուտքի սահմանափակման ոլորտի համապատասխան միջոցներ:

Տեղեկանք

«Հակակոնտրաֆակտ» միջազգային համաժողովը խոշորագույն միջազգային հարթակ է՝ իշխանության, բիզնեսի, գիտության, իրավատերերի, արտադրողների, հեղինակների և հասարակության կառուցողական երկխոսության համար, որտեղ քննարկվում և մշակվում են առաջարկներ կոնտրաֆակտ արտադրանքի տարածման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքի պաշտպանության ու, նախ և առաջ, ԵԱՏՄ անդամ պետություններում ապրանքների և ծառայությունների քաղաքակիրթ շուկայի ձևավորման համար։

Բիշքեկում կայացած համաժողովի կազմակերպիչներն էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետը և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ընկերակցությունը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի մարտի 7-ի № 3 կարգադրության համաձայն՝ համաժողովն անցկացվում է տարեկան կտրվածքով՝ ռոտացիոն հիմունքներով՝ այն երկրում, որն ընթացիկ տարում նախագահում է Եվրասիական միջկառավարական խորհրդում։

2023 թվականին «Անտիկոնտրաֆակտ 2023» 11-րդ միջազգային համաժողովը կանցնի Ռուսաստանի Դաշնությունում: