Նորություններ

09.03.2023 (Обновлено: 14.03.2023 17:01)

Հայտարարվում է «Կանաչ Եվրասիա» միջազգային կլիմայական մրցույթի հայտերի ընդունում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և «Նոր նախագծերի առաջմղման ռազմավարական նախաձեռնությունների գործակալություն» (ՌՆԳ) ԻՈԱԿ-ն հայտարարում են «Կանաչ Եվրասիա» առաջին միջազգային կլիմայական մրցույթը, որը կդառնա կլիմայի ոլորտի տարվա գլխավոր իրադարձությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում։

«Մրցույթն անցկացվում է մեր երկրների կայուն զարգացման ապահովմանն ուղղված կանաչ օրակարգի տեխնոլոգիական առաջատարներին հայտնաբերելու նպատակով։ Դիմորդների ընտրությունը կտևի մարտի 9-ից 31-ը», — հայտնել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովը։

Մրցույթին մասնակցությունն անվճար է, յուրաքանչյուր կազմակերպություն կարող է հայտ ներկայացնել տարբեր անվանակարգերի առավելագույնը երեք նախագծերի համար, այդ թվում՝

· մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն,

· մաքուր արդյունաբերություն,

· կայուն գյուղատնտեսություն,

· ցածր ածխածնային տրանսպորտ,

· կանաչ շինարարություն,

· կանաչ ֆինանսավորում,

· թափոնների արդյունավետ գործածում,

· էկոլոգիական մշակույթ և բնակչության ներգրավում կլիմայական օրակարգին,

· բնապահպանական և կլիմայական մշտադիտարկում,

· ցածր ածխածնային զարգացման ոլորտի պետական քաղաքականություն:

Կարող են մասնակցել առևտրային կազմակերպություններ, պետական հիմնարկներ, իշխանության մարմիններ, ոչ առևտրային կազմակերպություններ և միավորումներ և ֆիզիկական անձինք, որոնք պետք է հայտ լրացնեն հետևյալ կայքում՝ https://greeneurasia.asi.ru/?utm_source=eaeunion&utm_medium=banner&utm_campaign=start:

Փորձագիտական խմբի և մրցույթի նախագահության աշխատանքի արդյունքում յուրաքանչյուր անվանակարգում կորոշվեն հաղթողը (1-ին տեղ) և եզրափակիչ փուլի մասնակիցները (2-րդ և 3-րդ տեղեր), որոնք կհրավիրվեն մրցանակաբաշխությանը Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա մայիսի 24-ից 25-ը:

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում 2021 թվականին ստեղծվել է կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ պետությունների դիրքորոշումների մերձեցման առաջարկների մշակման բարձր մակարդակի աշխատանքային խումբ (ԲՄԱԽ)։ ԲՄԱԽ-ի հարթակում 2021-2022 թվականներին ակտիվ աշխատանք է տարվել կլիմայական օրակարգի շրջանակներում Միության երկրների միջև համագործակցության միջոցառումների (ճանապարհային քարտեզի) առաջին փաթեթի համաձայնեցման ուղղությամբ, որն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Ճանապարհային քարտեզի կետերից մեկը նախատեսում է Կլիմայական տեխնոլոգիաների և թվային նախաձեռնությունների բանկի ձևավորում: Ինչպես ինտեգրացիոն միավորման ներսում, այնպես էլ դրանից դուրս անդամ պետությունների լավագույն տեխնոլոգիաների հետագա առաջմղման նպատակով ՌՆԳ-ն ԵՏՀ-ի հետ համատեղ անցկացնում է «Կանաչ Եվրասիա» մրցույթը: