Նորություններ

20.12.2023

Հրապարակվել է ԵԱՏՄ 2023 թվականի 10 ամիսների վիճակագրությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական միության հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ամենամսյա վերլուծական ակնարկը։

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ԵԱՏՄ-ում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի աճ 3.7%-ով, կատարված շինարարական աշխատանքների ծավալի՝ 8.7%-ով, մանրածախ առևտրի շրջանառության՝ 5.7%-ով։

Բեռնաշրջանառությունն այս ժամանակահատվածում աճել է Ղրղզստանում (8.0%-ով) և Ղազախստանում (3.1%-ով), ուղևորաշրջանառությունը՝ Հայաստանում (77.2%-ով), Ռուսաստանում (12.9%-ով), Ղազախստանում (11.5%-ով), Բելառուսում (9,1%-ով) և Ղրղզստանում (7,7%-ով):

Համախառն ներքին արդյունքը 2023 թվականի ինն ամիսներին, ըստ նախնական գնահատականների, կազմել է 1701.3 մլրդ ԱՄՆ դոլար (2022 թվականի հունվար-սեպտեմբերի մակարդակի 103.1%)։ ԵԱՏՄ անդամ երկրներում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ներդրումները հիմնական կապիտալում կատարվել են 2022 թվականի հունվար-սեպտեմբերի մակարդակից 10.3%-ով ավելի չափով։

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների հիմնական սոցիալտնտեսական ցուցանիշները, բացի ԱՄՆ դոլարից, հաշվարկվում են ԵԱՏՄ անդամ պետությունների արժույթներով։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվություն ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության  կայքէջի «Վերլուծական ակնարկներ» բաժնում: