Նորություններ

27.01.2025

Էքսպրես-բեռների ուղևորային մաքսային հայտարարագիրը կարող է կիրառվել ապրանքների ավելի մեծ անվանացանկի նկատմամբ

Հունվարի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել էքսպրես-բեռների ուղեւորային մաքսային հայտարարագրում՝ ընդլայնելով դրա կիրառման հնարավորությունները։

«Հանվել է անբաժանելի ապրանքների նկատմամբ հայտարարագրի կիրառման նախկինում գործող սահմանափակումը՝ հաշվի առնելով ներկայումս Եվրասիական տնտեսական միության իրավունքում նման հասկացության բացակայությունը», - նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը։

Հաստատված փոփոխությունները միտված են նաև հայտարարագրում տեղեկությունների ներկայացման կարգի հետագա միասնականացմանը։ Մասնավորապես, ապրանքների ժամանակավոր պանման համար տեղադրման մասին տեղեկություններն անհրաժեշտ կլինի նշել ԵԱՏՄ բոլոր պետություններում, մինչդեռ այժմ դրանք նշվում են միայն Միության երեք երկրում։

ԵՏՀ կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի N 158 որոշմամբ հաստատվել է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման ձևը և կարգը, որը կիրառվում է էքսպրես-փոխադրողների կողմից փոխադրվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում։