Նորություններ

29.09.2022

ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները հաջողությամբ են ընթանում

Սեպտեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը, որը կփոխարինի ներկայումս գործող ժամանակավոր արտոնյալ առևտրային համաձայնագիրը։


«Փաստաթղթի կարգավորիչ մասի շուրջ աշխատանքները գրեթե ավարտված են, մնացած կետային հարցերը կարող են կարգավորվել մոտ ապագայում։ Ինչ վերաբերում է առանցքային հարցին՝ այն ապրանքների ցանկին, որոնց փոխադարձ առևտրի դեպքում տուրքեր չեն կիրառվելու, ապա կողմերի դիրքորոշումները բյուրեղացվել են, որոշումները նույնպես դիտարկվում են», - փուլի արդյունքում նշել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության առևտրային կարգավորման հատուկ հարցերի բաժնի ղեկավար Անտոն Ցեցինովսկին։

Հանձնաժողովի ներկայացուցիչը հավելել է, որ ինչպես ԵԱՏՄ երկրների, այնպես էլ Իրանի կառավարությունները մեծ ուշադրություն են դարձնում այս բանակցությունների հաջողությանը։ Սա թույլ է տալիս ակնկալել, որ առաջիկաայում երկու կողմերը որոշումներ կընդունեն դրանք ավարտելու համար։

«Մեր գնահատականներով, հաշվի առնելով անցած փուլը, բանակցությունների բովանդակային ավարտը շատ ավելի մոտ է։ Այնուամենայնիվ, բոլոր մասնակիցները պետք է առավելագույնս արդյունավետ մշակեն միմյանց հարցումային դիրքորոշումները: Պայմանավորվեցինք հաջորդ անգամ հանդիպել նոյեմբերին»,- ամփոփել է ԵՏՀ ներկայացուցիչը։