Նորություններ

10.02.2022

ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքի փոփոխությունների առաջին փաթեթը կպատրաստվի 2022 թվականին

Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի նիստին որոշում է կայացվել՝ մինչև փետրվարի 20-ը թարմացնել առաջնահերթ հարցերի ցանկը, որոնք կներառվեն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների առաջին փաթեթում։ Խորհրդակցությունը տեղի է ունեցել փետրվարի 9-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում՝ Միության երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մաքսային կարգավորման բարելավման համակարգված աշխատանքը նախատեսված է Ռազմավարություն-2025-ով և պետք է ավարտվի մինչև 2024 թվականը:

Ինչպես ընգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, օպերատիվ աշխատանքի համար անհրաժեշտ է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն երկրների համար։

«Խնդրում եմ կողմերի լիազորված մարմիններին մինչև փետրվարի 20-ը թարմացնել ցանկը, որպեսզի Միջկառավարական խորհրդին Հանձնաժողովը զեկուցի համաձայնեցված մոտեցումների, ժամկետների և աշխատանքի փուլերի մասին», - ասել է Միխայիլ Մյասնիկովիչը:

Ընդհանուր առմամբ, կողմերն առաջարկել են ավելի քան 300 փոփոխություն: Ինչպես հայտնել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Մակսատ Մամիտկանովը, մինչ օրս համաձայնեցվել է շուրջ 110 փոփոխություն, ևս մոտ 60-ը գտնվում են բարձր պատրաստվածության աստիճանում։

Արձանագրությունների համալիր նախագծերի փուլ առ փուլ ձևավորումը թույլ կտա արագացնել մաքսային կարգավորման բարելավման աշխատանքները։

Բացի այդ, աշխատանքային խումբը քննարկել է արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման առումով ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների ներպետական համաձայնեցման արդյունքները։

Փոփոխություններն ուղղված են առանձնացնելու արտաքին էլեկտրոնային առևտրի շրջանակներում գնված ապրանքները առանձին կատեգորիայի՝ դրա կարգավորման առանձնահատկությունների սահմանմամբ, էլեկտրոնային առևտրի օպերատորի ինստիտուտի, էլեկտրոնային առևտրի հայտարարագրի ներդրմանը, ինչպես նաև ֆիզիկական անձանց արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքներ վաճառելու հնարավորության ապահովմանը՝ օգտագործելով մաքսային («բոնդային») պահեստները:

Լրամշակելուց հետո փաստաթուղթը կուղարկվի կողմերի քննարկմանը: