Նորություններ

26.01.2024

Փոփոխություններ են ընդունվել խաղալիքների տեխնիկական կանոնակարգում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները։ Փոփոխությունները պատրաստել է Հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համատեղ։

Փաստաթուղթը նախատեսում է տեխկանոնակարգերում Հանձնաժողովի խորհրդի N 44 որոշմամբ հաստատված տիպային սխեմաների հիման վրա խաղալիքների հավաստագրման սխեմաների և ընթացակարգերի սահմանում:

Հաշվի է առնվել նշված տեխնիկական կանոնակարգի կիրառման պրակտիկան, տեխկանոնակարգի նորմերը համապատասխանեցվել են Միության մասին պայմանագրին։ Բացի հավաստագրման մանրամասն շարադրված ընթացակարգերից, փոփոխությունները սահմանում են խաղալիքների նույնականացման մեթոդներ և դրա իրականացման եղանակներ, դիմումատուի և հավաստագրման մարմնի գործողությունների կարգը՝ խաղալիքների կառուցվածքում կամ դրանց արտադրության տեխնոլոգիայում փոփոխություններ կատարելիս: Նախատեսվում է նաև հավաստագրման փաստաթղթերի փաթեթի էլեկտրոնային ձևով պահպանում և օտարերկրյա փաստաթղթերի պարտադիր թարգմանություն, ինչպես նաև տարվա ընթացքում համանման արտադրանքի հետագա խմբաքանակների համար փորձարկման արդյունքների օգտագործում, ինչը կբարելավի ԵԱՏՄ-ում ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանները:

Փոփոխությունների իրականացումը երաշխավորում է տիպային սխեմաների հիման վրա սահմանված համապատասխանության գնահատման միասնական ընթացակարգերի կիրառումը և ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրում կատարվող գնահատման արդյունքների համադրելիությունը։