Նորություններ

12.09.2024

Ռուսլան Դավիդովը նշանակվել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի N 9 որոշմամբ Ռուսլան Վալենտինի Դավիդովը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար:

Ունի հարուստ դիվանագիտական փորձ։ Մաքսային մարմիններում է 2008 թվականից, ավելի քան 10 տարի՝ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ, առաջին տեղակալ։ 2023 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի մայիս՝ Ռուսաստանի ԴՄԾ ղեկավարի պաշտոնակատար: 

Համաշխարհային մաքսային կազմակերպությունում (ՀՄԿ) ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության շահերը: 2014-2016 թվականներին՝ ՀՄԿ խորհրդի վերստուգիչ հանձնաժողովի ղեկավար, 2016-2017 թվականներին՝ ՀՄԿ խորհրդի նախագահ, 2017-2019 թվականներին՝ ՀՄԿ խորհրդի փոխնախագահ։