Նորություններ

26.12.2022

2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը։

Տեխնիկական կանոնակարգը տարածվում է գյուղատնտեսական թռչնի սպանդի մթերքի և թռչնամսի արտադրանքի վրա և սահմանում դրանց միասնական տերմինաբանությունը, նույնականացման կանոնները, անվտանգության պահանջները, արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման, օգտահանման և մակնշման գործընթացներին ներկայացվող պահանջները: Փաստաթղթի մշակողը Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունն է: 

Համապատասխանության գնահատումը սահմանված է թռչնի սպանդի մթերքների համար՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության, թռչնամսի արտադրանքի համար՝ համապատասխանության հայտարարագրման, մանկական սննդի համար նախատեսված թռչնամսի արտադրանքի համար՝ պետական գրանցման ձևով:

Միության ներսում թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի ազատ շրջանառության խոչընդոտները վերացնելու համար տեխնիկական կանոնակարգում սահմանված են պահանջներ, այդ թվում՝

- 50 անասնաբուժական դեղամիջոցի մնացորդային քանակի առավելագույն թույլատրելի մակարդակները թռչնի սպանդի մթերքում,

- չմշակված թռչնամսի արտադրանքի մեջ ջրի և սննդային հավելումների (ներառյալ ֆոսֆատները) ներդրման արգելքը,

- թռչնի մսի ապասառեցման ժամանակ անջատվող հեղուկի զանգվածային բաժնի նորմատիվը (առավելագույնը 4%),

- երեխաների սննդի համար թռչնամսի արտադրանքի մեջ մի շարք սննդային հավելումների (ներառյալ կոնսերվանտները և համը ուժեղացուցիչները) և ԳՁՕ-ներով և թունաքիմիկատներով հումքի օգտագործման արգելքը,

- սննդային արժեքի ցուցանիշների (սպիտակուց, ճարպ, ածխաջրեր, կալորիականություն) թույլատրելի շեղումները մակնշման մեջ նշված փաստացի արժեքներից,

- վերամշակված թռչնամսի արտադրանքի մակնշման մեջ (օգտագործման դեպքում) ջրի՝ ցանկացած եղանակով ավելացման դեպքում, և մեխանիկական ոսկորից անջատված թռչնամսի նշում:

Կանոնակարգը սահմանում է հետաձգված նորմ՝ սառեցված թռչնամսի պահպանման ժամանակ անջատվող հեղուկի զանգվածային մասի վերահսկման համար, մինչև անհրաժեշտ ստանդարտի մշակումը և ստանդարտների ցանկում ներառելը: Նախատեսված է նաև մշակել տեխկանոնակարգի փոփոխություններ, որոնք նախատեսում են թռչնամսի բոլոր տեսակի արտադրանքի դասակարգում մսի և միս պարունակող խմբերի։

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական միության «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 051/2021) ընդունվել է ԵՏՀ Խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի № 110 որոշմամբ։

ԵՏՀ Կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 29-ի № 188 որոշմամբ հաստատվել են ԵԱՏՄ ՏԿ 051/2021 ստանդարտների ցանկերը, ԵՏՀ Կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 19-ի № 65 որոշմամբ սահմանվել են ԵԱՏՄ ՏԿ 051/2021-ի մինչև 2024 թվականի հունիսի 30-ի անցումային դրույթները: