Նորություններ

28.06.2022

«Ասիայում հարկավոր է կայունության և բարեկեցության գոտի ձևավորել»

Այս մասին հայտարարել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը՝ ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության Գործարար խորհրդի (ԱՓՎՄԽ) հինգերորդ լիագումար նիստի բացմանը, որը նվիրված է փոքր և միջին ձեռնարկություններում բիզնես գործընթացների թվայնացման և պարենային անվտանգության ոլորտներում ԱՓՎՄԽ անդամ պետությունների համագործակցության հեռանկարներին։

«Բոլոր ասիական երկրները, հատկապես Արևելյան Ասիան, ցույց են տալիս տնտեսական զարգացման կայուն և շատ բարձր տեմպեր», - ընդգծել է ԵՏՀ նախարարը:

Ասիայում, նույնիսկ ճգնաժամի շրջանում նկատվող առաջանցիկ տնտեսական աճի պահպանման համար կարևորագույն խնդիրներն են,

ըստ Սերգեյ Գլազևի, Ասիայում առևտրային տարածքի ձևավորման համար թվային տեխնոլոգիաների ներդրումը, գների ձևավորման ներքին համակարգերով միասնական ասիական բորսայական տարածքի ձևավորումը, Ասիայի համար Պարենային անվտանգության ընդհանուր համակարգի ստեղծումը՝ կայուն, արդյունավետ և թափանցիկ առևտրի և պարենային ապրանքների բաշխման համակարգի ստեղծման միջոցով:

Տեղեկանք

ԱՓՎՄԽ Գործարար խորհուրդը ԱՓՎՄԽ-ի խորհրդակցական մարմին է, որը միավորում է ԱՓՎՄԽ–ի անդամ պետությունների առևտրային կազմակերպությունների և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներին:

ԱՓՎՄԽ Գործարար խորհուրդը պատասխանատու է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում տնտեսական համագործակցության զարգացմանը ու ընդլայնմանը, առևտրային կազմակերպությունների և ԱՓՎՄԽ–ի մասնակից երկրների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների միջև ուղղակի կապերի հաստատմանը և երկխոսության նախաձեռնմանը նպաստելու, տնտեսական ուղղությամբ բազմակողմանի համագործակցության մեջ նրանց ներգրավման համար՝ փոխշահավետ, տարածաշրջանային տնտեսական համագործակցություն նախաձեռնելու համար: