Նորություններ

29.01.2025

ԲՐԻԿՍ-ի շրջանակներում ԵՏՀ-ի և Բրազիլիայի միջև համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում

Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը՝ Ռուսաստանի Դաշնությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռոդրիգո դե Լիմա Բաենա Սոարեսի հետ աշխատանքային հանդիպման արդյունքում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Եվրասիական տնտեսական միության պետություններն ակտիվորեն համագործակցում են Բրազիլիայի հետ հարցերի լայն օրակարգի շուրջ։ Ավելին, այդ երկրի հետ փոխհարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ձևաչափերով, ներառյալ միջազգային կազմակերպություններն ու ինտեգրացիոն միավորումները, օրինակ՝ ԲՐԻԿՍ-ը։

«Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հետագա զարգացման առաջնահերթ խնդիրը նրա դիրքավորումն է որպես միջազգային ասպարեզում տնտեսական ձգողականության բևեռ։ ԲՐԻԿՍ-ի հետ մերձեցումը կարևոր դեպ է կատարում այդ նպատակին հասնելու գործում», — նշել է Գոհար Բարսեղյանը։

Այս տարի ԲՐԻԿՍ-ի նախագահությունը ստանձնել է Բրազիլիան։ Գոհար Բարսեղյանը այս պետության իր գործընկերներին մաղթել է նախագահության միջոցառումների նախատեսված ծրագրի հաջող կատարում՝ առաջարկելով դրան ավելացնել ևս մեկ կետ՝ Հանձնաժողովի մասնակցությամբ ԲՐԻԿՍ և ԵԱՏՄ երկրների արդյունաբերության նախարարների աշխատանքային հանդիպման մասին։

Հետագայում նման միջոցառումները կարող էին անցկացվել շարունակական հիմունքներով և շարունակել առարկայական երկխոսությունը, որը ԵՏՀ պատվիրակությունը սկսել է Նիժնի Նովգորոդում 2024 թվականի օգոստոսին՝ ԲՐԻԿՍ-ի երկրների պրոֆիլային նախարարների հետ հանդիպման ընթացքում։ Հիշեցնենք, որ այն ժամանակ բանակցությունների մասնակիցները վերահաստատել էին ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի ձևաչափերը մերձեցնելու պատրաստակամությունը, նախանշել արդյունաբերության ոլորտում համագործակցության կոնկրետ հեռանկարներ և հնարավոր պայմանավորվածություններ։

Այս տարի ԲՐԻԿՍ հարթակում քննարկման թեմաներ կարող են դառնալ արդյունաբերատեխնոլոգիական փոխգործակցության և այդ ոլորտի փորձի հարցեր, նոր տեխնոլոգիաների ոլորտի համատեղ մշակումներ, տնտեսության թվայնացման ոլորտում համագործակցությունը և այլն։

«Հենց արդյունաբերությունն է որպես տնտեսական աճի շարժիչ ուժ կենտրոնացնում բարձր տեխնոլոգիական և գիտատար իրավասությունները: Այս առումով ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը շարունակելու նախաձեռնությունն առաջին հերթին կապված է արդյունաբերության ոլորտի համատեղ գործունեության հետ։ ԲՐԻԿՍ-ում Բրազիլիայի նախագահության շրջանակներում առաջարկվում է շեշտը դնել արդյունաբերության ոլորտի վրա», — ընդգծել է Գոհար Բարսեղյանը։

Կողմերը պայմանավորվել են համակարգել ԲՐԻԿՍ և ԵԱՏՄ երկրների արդյունաբերության նախարարների հանդիպման նախապատրաստումը։

Բանակցությունների մեկ այլ կարևոր թեմա է դարձել ագրոարդյունաբերական հատվածում, մասնավորապես՝ պարենային անվտանգության հարցերով Բրազիլիայի հետ Միության պետությունների և Հանձնաժողովի համագործակցության զարգացումը։

2018 թվականին Համագործակցության հուշագիր է ստորագրվել ԵՏՀ և Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՕՍՈՒՐ) միջև, որում շեշտը դրվել է արդյունաբերության ոլորտի վրա։ Բրազիլիայի և Լատինական Ամերիկայի այլ երկրների հետ երկխոսությունը մնում է ԵԱՏՄ միջազգային գործունեության գերակայություն, ներառյալ համագործակցությունը քիմիական արդյունաբերության, մետաղագործության և գյուղատնտեսության ոլորտներում։