Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը եղեգնաշաքարի հումքի անմաքս ներմուծման տեսքով սակագնային արտոնություն տրամադրելու մասին:
Ներմուծման մաքսատուրքից ազատվում է Բելառուսի Հանրապետություն ներմուծվող շաքարը՝ առավելագույնը 100 հազ. տոննա ծավալով, Ղազախստանի Հանրապետություն՝ առավելագույնը 350 հազ. տոննա ծավալով, Ղրղզստանի Հանրապետություն՝ առավելագույնը 50 հազ. տոննա ծավալով և Ռուսաստանի Դաշնություն՝ առավելագույնը 100 հազ. տոննա ծավալով:
«Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների 2023 թվականի շաքարի ինդիկատիվ հաշվեկշիռները։ Հավանության արժանացած մաքսային արտոնությունն ուղղված է շաքարի ոլորտի ներքին արտադրության զարգացմանը և Միության երկրների ձեռնարկություններին հումքով ապահովելուն», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Նա նաև պարզաբանել է, որ նախատեսվում է աշնանը վերադառնալ այս հարցին՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից շաքարի պահանջարկի փոխադարձ փակման հնարավորությունները։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։