Մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը երկարաձգվել է ԵԱՏՄ տարածքում փոխադրամիջոցներ արտադրելու հնարավորությունը՝ Միության երկրների կառավարությունների նորմատիվ իրավական ակտերին համապատասխան։
Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը Բելառուսի Հանրապետության արտադրողների համար երկարաձգվել է առանձին կատեգորիաների փոխադրամիջոցները կայունության վերահսկողության էլեկտրոնային համակարգերով չզինելու՝ նման տրանսպորտի համար տիպի հավանությունների հետագա ձևակերպմամբ, և նման փոխադրամիջոցները իրացնելու հնարավորությունը:
Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգվել է 3-րդ բնապահպանական դասի տրակտորների արտադրությանն անցնելու ժամկետը։
Մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ԵԱՏՄ պետությունների արտադրողների համար երկարաձգվել է բնապահպանական ցածր դասի (0, 1, 2) տրակտորներ արտադրելու հնարավորությունը։
Մինչև 2024 թվականի հունվարի 31-ը երկարաձգվել է նվազեցված բնապահպանական դաս ունեցող տրակտորների համապատասխանության հավաստագրերի գործողության ժամկետը, իսկ մինչև 2024 թվականի մայիսի 31-ը երկարաձգվել է այդպիսի տրակտորների շրջանառության մեջ դնելու և վաճառելու հնարավորությունը։