Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հունիսի 10-ին փոփոխություններ է կատարել Պետգնումների նպատակով ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններում և պայմաններ է սահմանել կանոնների 1-ին հավելվածի նոր ապրանքային դիրքերի համար:
Ավելի վաղ Հանձնաժողովը ԵԱՏՄ պետությունների լիազորված մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների հետ համատեղ համաձայնեցրել էր 56 ապրանքային դիրքերի համար նախատեսված պայմաններն ու արտադրական գործողությունները, դրանցից են՝ սառնարանային սարքավորումները, էլեկտրասրտագրիչները, ռադիատորները, երաժշտական գործիքները, սեղմած և հեղուկացված գազի տարողությունները, նավթի մաքրման անջատիչները և այլն:
ԱԾԵ կանոնների 1-ին հավելվածում արդեն ներառվել են արտադրության պայմանները 319 ապրանքային դիրքի վերաբերյալ, և այդ աշխատանքը շարունակվում է։ Այսօր ընդունված լրացումներն էապես կընդլայնեն անդամ պետությունների պետգնումներին մասնակցելու Միության երկրների արտադրողների հնարավորությունները», - նշել է Արման Շաքալիևը։
Բացի այդ, կանոններում փոփոխություններ են կատարվում, որոնք թույլ են տալիս գրանցամատյանից ստանալ տեղեկություններ արտադրության պայմանների կատարման համար միավորների քանակի մասին՝ դրանց առկայության դեպքում, և տեղեկություններ ապրանքի ծագման մասին փաստաթղթի գործողության ժամկետի ավարտի ամսաթվի մասին։ Ճշգրտումներն ուղղված են Եվրասիական ռեեստրի օգտատերերին տրամադրվող տեղեկատվության մանրամասնմանը: