Նորություններ

26.06.2023

ԵՏՀ Խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ-ում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգը

Կարգը, որը մշակվել է Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին համապատասխան, սահմանում է մի շարք ուղղություններով Եվրասիական տնտեսական միության երկրների մարմինների փոխգործակցությունը ապահովող ընթացակարգեր:

Դրանց թվում են տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակման պլանավորումը, դրանց մշակման ծրագրերի նախապատրաստումը և հաստատումը. ծրագրերով նախատեսված միջպետական ստանդարտների մշակման (փոփոխություն կատարելու, վերանայման) դեպքում ստանդարտացման ազգային մարմինների գործողությունների համակարգումը. փոխգործակցությունը այն արտադրանքի համար ստանդարտների մշակման և ընդունման հարցում, որի համար տեխնիկական կանոնակարգեր դեռ չեն ընդունվել, բայց որը ներառված է այն արտադրանքի միասնական ցանկում, որի համար ԵԱՏՄ-ում պարտադիր պահանջներ են սահմանվում (օրինակ՝ բարձր լարման սարքավորումներ, ծառայողական և քաղաքացիական զենք, բույսերի պաշտպանության միջոցներ և այլն):

Ազգային մարմինները կհամագործակցեն նաև տեխկանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտները, ազգային ստանդարտները և չափման մեթոդիկաները գործողության մեջ դնելու և կիրառելու, արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում անդամ պետությունների կոոպերացիոն համագործակցության ապահովման հետ կապված ստանդարտներ մշակելու, տեխնիկական կարգավորման ոլորտում ստանդարտացման զարգացման գործողությունները համակարգելու հարցերում:

Կարգի դրույթների կիրառումը կնպաստի ԵԱՏՄ-ում ստանդարտացման զարգացմանը, միութենական տեխկանոնակարգերի կիրառման ապահովման, առաջադեմ միջազգային և տարածաշրջանային ստանդարտների կիրառման աշխատանքների համակարգված պլանավորմանը։