Նորություններ

14.05.2024

ԵՏՀ խորհուրդը փոփոխություններ է կատարել «Խաղալիքների անվտանգության մասին» տեխկանոնակարգում

Մայիսի 14-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել «Խաղալիքների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում։


Փոփոխությունների անհրաժեշտությունը պարզվել է դրա կիրառման պրակտիկայի ընթացքում։ Տեխկանոնակարգը լրացվել է նոր եզրույթներով (օրինակ՝ «բուրավետացված խաղալիք», «փափուկ լցոնված խաղալիք», «չխչխկան», «համի ընտելությունների զարգացման համար նախատեսված հավաքածու (համի հավաքածու)» և այլն) և նոր տեսակի խաղալիքներին ներկայացվող պահանջներով (օրինակ՝ սեղանի խաղեր հոտառության զարգացման համար, համի հավաքածուներ և այլն):

«Խաղալիքների արտադրության ոլորտը կանգնած չէ տեղում։ Շուկայում խաղալիքների տեսականին մշտապես ընդլայնվում է, խաղալիքների նոր տեսակներ են հայտնվում։ Փոփոխություններն այդ արտադրանքին ներկայացվող պահանջներ են սահմանում, ինչը կբարձրացնի ընդհանուր առմամբ խաղալիքների անվտանգության մակարդակը: Նաև առանձին դրույթների հստակեցումը, որի անհրաժեշտությունը բացահայտվել է տեխկանոնակարգի գործող խմբագրության կիրառման ընթացքում, ձեռներարկատերերին թույլ կտա բարձրացնել արտադրության արդյունավետությունը՝ պահպանելով խաղալիքների անվտանգության պահանջները»,- նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին։

Նախատեսված է, որ տեխկանոնակարգի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն փոփոխություններ կատարելու մասին Խորհրդի որոշման պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս անց։