Նորություններ

29.03.2024

ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայում էլեկտրոնային նույնականացման եղանակը պետք է ընտրեն իրենք՝ մասնակիցները

Հանձնաժողովի այս առաջարկը դրվել է էլեկտրոնային թվային ստորագրությունների օգտագործմամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպման քննարկման հիմքում: Հարցը քննարկվել է մարտի 27-ին Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում՝ ԵՏՀ էներգետիկայի նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ։

Կողմերի ներկայացուցիչները քննարկել են ԵԱՏՄ-ի ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներին Միության մասնակից բոլոր հինգ երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի դեպքում գրանցողի («ԱՏՍ» ԲԸ) հետ փոխգործակցելիս նույնականացման եղանակի ընտրության տրամադրման հնարավորությունը:

Այս մոտեցումը սուբյեկտին թույլ կտա որոշել՝ օգտագործել էլեկտրոնային ստորագրությունը (տրամադրում է «ԱՏՍ» ԲԸ-ի վավերացնող կենտրոնը), թե կիրառել ազգային էլեկտրոնային ստորագրությունը՝ ելնելով երկու տարբերակների առավելություններից և թերություններից:

Միջոցառման մասնակիցները համաձայնել են շարունակել աշխատանքը հարցին առնչություն ունեցող այլ լիազոր մարմինների (տեղեկատվական անվտանգության և թվայնացման ոլորտների) ներկայացուցիչների ներգրավմամբ:

«ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տարբեր երկրների մասնակիցների էլեկտրոնային նույնականացման կարևոր և դեռևս չուսումնասիրված հարցի լուծումը թույլ կտա տեղեկատվական փոխանակման կանոններ ընդունել։ Դա ԵԱՏՄ-ի ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող չորս փաստաթղթերից վերջինն է»,- նշել է Արզիբեկ Կոժոշևը։ Բացի այդ, կուտակված փորձը կնպաստի եվրասիական ինտեգրման այլ ոլորտներում տարբեր պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովմանը:

Տեղեկանք.

«Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի առևտրային համակարգի ադմինիստրատոր» (ԱՏՍ) բաժնետիրական ընկերությունը գրանցվել է 2007 թվականի դեկտեմբերի 13-ին: ԵՏՀ խորհրդի որոշմամբ այս ընկերությունը իրականացնելու է օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում գրանցողի գործառույթները։