Առաջարկվել է «որակ» հասկացության մեջ ներառել բնութագրեր, որոնք ապահովում են ապրանքների համապատասխանությունը անվտանգության սահմանված պահանջներին, քաղաքացիաիրավական պայմանագրի պայմաններին, դրանց օգտագործման նպատակներին, ինչպես նաև սպառողին տրամադրված տեղեկատվությանը:
Փաստաթղթի դրույթները կնպաստեն ազգային կարգավորման ներդաշնակեցմանը և Միությունում սպառողների իրավունքների հավասար պաշտպանության սկզբունքի ապահովմանը։
Հանձնարարականը պատրաստվել է Ռազմավարություն-2025-ի իրականացման միջոցառումների պլանին համապատասխան՝ ազգային կարգավորումներում առկա տարբերությունները նվազագույնի հասցնելու նպատակով: