Նորություններ

15.07.2022

ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են շաքարի մատակարարումների պահանջարկի փախադարձ ապահովման վերաբերյալ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի անդամները ԵԱՏՄ երկրների լիազորված մարմիններին հանձնարարել են աշխատանքներ կատարել փոխադարձ առևտրի շրջանակներում՝ առկա ներքին պահանջարկի ապահովման համար շաքարի մատակարարումների պայմանագրության ուղղությամբ:

Ընդ որում, կողմերը պետք է ելնեն անդամ պետությունների ներքին շուկային շաքարի վաճարքի գերակայությունից, ինչպես նաև այն հանգամանքից, որ այդ մատակարարումների համար Ռուսաստանի Դաշնությունում մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը գործող սահմանափակումները չեն երկարաձգվելու:

«ԵՏՀ հարթակում կայացած խորհրդակցությունների արդյունքում երաշխիքներ են տրվել պայմանագրերի կնքման և սեպտեմբերի 1-ից հետո շաքարի անհրաժեշտ ծավալների մատակարարման հնարավորության վերաբերյալ: Մասնավորապես, Ռուսաստանի և Ղազախստանի Գյուղնախարարությունների կողմից համաձայնեցվել են ավելացված պլանային ծավալները՝ 168 հազ. տոննա մինչև տարեվերջ: Կասկած չունեմ, որ այս լուրերից հետո շուկայում առկա բոլոր շահարկումները կդադարեն», - նշել է Հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: