«Ագրոարդյունաբերական համալիրը հանդիսանում է ԵԱՏՄ էկոնոմիկայի ռազմավարական ճյուղերից մեկը, - ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը։ - Միության բնակչությանը որակյալ և անվտանգ սննդամթերքով անխափան ապահովման հարցը հատկապես զգայուն է դարձել COVID-19 համավարակի և միջազգային շուկաների անկայունության ֆոնին։ Ի պատասխան այդ մարտահրավերներին, Միությունում հաստատվել են պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքները և մոտեցումները։ Դա կարևոր քայլ է, որն ուղղված է պարենային շուկայի կայունացման իրական մեխանիզմների ձևավորմանը, երաշխավորված փոխադարձ մատակարարումների ապահովմանը, ինչպես նաև ԵԱՏՄ ընդհանուր ագրարային շուկայում առկա արգելքների և սահմանափակումների վերացմանը»։Ինչպես նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը, ագրոարդյունաբերական համալիրի աշխատանքի արդյունքները նպաստել են ԵԱՏՄ-ի՝ գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի հիմնական տեսակներով ապահովվածության մակարդակի բարձրացմանը։ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 93%։ «Հնգյակի» երկրներն ամբողջությամբ ծածկում են հատիկի, խոզի մսի, բանջարեղենի և կարտոֆիլի, բուսական յուղերի, շաքարի և ձվի ներքին պահանջարկը սեփական արտադրության հաշվին։ Նկատվում է միայն մրգերի և հատապտուղների պակասը։ Ինքնաբավության ամենաբարձր մակարդակը ԵԱՏՄ-ում ներկայումս Բելառուսում է (94%)։ Երկիրը պարենամթերք է մատակարարում ոչ միայն սեփական բնակչությանը, այլև հանդիսանում է Միության ընդհանուր ագրարային շուկայի մսի և կաթնային արտադրանքի կարևորագույն մատակարարը։
Ընդ որում կլոր սեղանի մասնակիցներն արձանագրել են, որ Միություն դեռևս ներմուծվում են բուսաբուծության և անասնաբուծության համար բարձր տեխնոլոգիական արտադրամիջոցների զգալի քանակներ։ 2021 թվականին նման ապրանքներ ներմուծվել են ավելի քան 5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով։
«Անցած տարի ԵԱՏՄ պետությունների ղեկավարներն ազդարարել են սերմերի միասնական շուկայի զարգացման նոր փուլի մեկնարկը, սահմանելով այդ ոլորտում մինչև 2026 թվականը հետագա միասնականացման ուղղությունները, – ասել է Արտակ Քամալյանը։ – Միությունում գործում է Սերմերի շրջանառության մասին համաձայնագիրը, որը թույլ կտա կրճատել կախվածությունը ներմուծումից և բարձրացնել սեփական արտադրամիջոցներով ապահովվածությունը։ԵՏՀ նախարարի խոսքերով, Միությունում գոյացել է սերմերի փոխադարձ առևտրի աճի միտում, որը 2021 թվականին հասել է 100 մլն ԱՄՆ դոլարի։ Դրա հետ մեկտեղ կախվածությունը ներմուծումից դեռևս բավականին բարձր մակարդակի վրա է, հատկապես շաքարի ճակնդեղի, եգիպտացորենի, յուղատու մշակաբույսերի և այլնի մասով։
«2021 թվականից մենք կանոնավոր խորհրդատվություններ ենք անցկացնում սերմնաբուծական բիզնեսի ներկայացուցիչների հետ, հուսով ենք նաև, որ Միության երկրներում սերմերի շուկայի ընթացիկ վիճակի մասին հետազոտության նախապատրաստմանը ակտիվ մասնակցություն կցուցաբերեն գիտական շրջանակները։ Այնուհետ այդ հարցը պլանավորվում է համակարգային կերպով քննարկել ԵԱՏՄ մարմինների նիստերին, որպեսզի մեր պետությունների կողմից հետագայում ընդունեն այնպիսի որոշումներ, որոնք կօգնեն զարգացնել սերմնաբուծությունը», – ամփոփել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։