Նորություններ

26.08.2022

ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են տրանսպորտի ոլորտի ենթակառուցվածքային նախագծերը

Օգոստոսի 25-26-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն Աթա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում ԵԱՏՄ երկրների համատեղ աշխատանքը։ Քննարկման արդյունքում հավանության է արժանացել ԵԱՏՄ երկրներում առաջնահերթ ենթակառուցվածքային տրանսպորտային նախագծերի ցանկը։

Ընդունված փաստաթուղթը հիմք կհանդիսանա ինտեգրացիոն մեծ ներուժ ունեցող ենթակառուցվածքային նախագծերի իրագործման գործում Միության երկրների համակարգման ապահովման համար, նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը։Ընդունված փաստաթուղթը հիմք կհանդիսանա ինտեգրացիոն մեծ ներուժ ունեցող ենթակառուցվածքային նախագծերի իրագործման գործում Միության երկրների համակարգման ապահովման համար, նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը։

Ցանկում ներառվել են Միության բոլոր երկրների ներկայացված նախագծերը։ Օրինակ՝ Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը (4-րդ հերթ) և Բելառուսի՝ M-1/E 30 Բրեստ (Կոզլովիչի) - Մինսկ - Ռուսաստանի Դաշնության սահման (Ռեդկի) ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցումը: Ղազախստանից ցանկում ներկայացված է M-32 ավտոմոբիլային ճանապարհի Ղազախստանի այն հատվածների վերակառուցումը, որոնք վերաբերում են «Եվրոպա - Արևմտյան Չինաստան» միջազգային տրանսպորտային երթուղուն։ Ղրղզստանից ցանկում ներառված է «Լուգովայա - Բալիկչի» երկաթուղային հատվածի էլեկտրաֆիկացումը։ «Եվրոպա - Արևմտյան Չինաստան» միջազգային տրանսպորտային երթուղուն վերաբերող ավտոմոբիլային ճանապարհների Ռուսաստանի հատվածների կառուցումն ու արդիականացումը նշված է Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված փաստաթղթում։

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է ԵԱՏՄ երկրների 7 նախագիծ՝ իրականացման տարբեր փուլերում։ Ընդ որում, բոլորն ուղղված են եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների, տարանցիկ ներուժի և այն տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը, որը ներառված է «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքներում, այդ թվում՝ «Մեկ գոտի, Մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ կապակցման շրջանակներում: