Ի զարգացումն Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից 2021 թվականի հունվարին ընդունված՝ սպառողների նկատմամբ բարեխիղճ գործարար պրակտիկայի սկզբունքների, ԵՏՀ-ն Եվրասիական տնտեսական միության երկրներին խորհուրդ է տալիս աջակցել բիզնեսի նախաձեռնություններին, որոնք ուղղված են սպառողի նկատմամբ ողջամտության, արդարության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքների պահպանման համար կորպորատիվ գործարար էթիկայի ձևավորմանը:
Հանձնարարականները ենթադրում են ինքնավերահսկման, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում պարտադիր պահանջների խախտումների կանխարգելման, միջոցների ներդրում, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության մասնագիտական ստանդարտների մշակում և սահմանում, սոցիալական պատասխանատվության լավագույն փորձի ներդրում:
Փաստաթուղթը նախատեսված է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարության միջոցառումներով: Այն հաշվի է առնում բիզնես ասոցիացիաների և սպառողների հասարակական միավորումների առաջարկները, որոնք ստացվել են, այդ թվում, Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Բիշքեկում անցկացված աշխատանքային հանդիպումների և կլոր սեղանների ընթացքում։