Նորություններ

20.02.2024

Ղազախստանում վերացվել է ԵԱՏՄ երկրների քաղաքացիներից զբոսաշրջային վճար գանձելու պահանջը

Փետրվարի 20-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան քննարկել է Ղազախստանի Հանրապետությունում զբոսաշրջային վճարի գանձման պահանջի հետ կապված արգելքի նշաններով խոչընդոտը վերացնելու հարցը։

2023 թվականի օգոստոսի 1-ից Ղազախստանի Հանրապետությունում սահմանվել էին օտարերկրացիներից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիներից զբոսաշրջային վճարի գանձման պահանջներ։ Հանձնաժողովը, քննարկելով հարցը Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների որակման մեթոդաբանությանը համապատասխան, եկել է այն եզրակացության, որ այդ պահանջներում առկա են արգելքի նշաններով խոչընդոտներ:

Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմինների օպերատիվ աշխատանքի շնորհիվ փոփոխություններ են կատարվել Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարի հրամանում, համաձայն որի՝ ԵԱՏՄ պետությունների քաղաքացիներից տուրիստական վճար չի գանձվում։

«Մենք կարող ենք միայն ողջունել Միության անդամ պետությունների նման որոշումները, քանի որ դրանք նպաստում են ԵԱՏՄ ներքին շուկաների հետագա զարգացմանն ու գործունեությանը։ Այս օրինակը լավ հաստատում է մեր աշխատանքներում ակտիվորեն կիրառվող մեդիատիվ ընթացակարգերի արդյունավետությունը», - մեկնաբանել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը։