Նորություններ

30.03.2023 (Обновлено: 03.04.2023 16:45)

Անխափան մաքսային լոգիստիկայի կարգավորման միտումները քննարկվել են Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի հարթակում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովը «Անխափան մաքսային լոգիստիկայի իրավական կարգավորման միտումները և կանաչ թվային միջանցքի անդրսահմանային բնույթը» թեմայով կլոր սեղանի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման մասին: 

Միջոցառումն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի կողմից։ Դրան մասնակցելու համար հրավիրվել էին Ռուսաստանի ԴՄԾ ներկայացուցիչներ, գիտաշխատողներ և Ռուսաստանի առաջատար բուհերի դասախոսներ, արտաքին տնտեսական գործունեության իրականացման, լոգիստիկայի և տրանսպորտի հարցերի հետ կապված գործարար համայնքի ընկերակցությունների և միավորումների ներկայացուցիչներ:

Սերգեյ Վլադիմիրովը նշել է, որ մաքսային կարգավորումը միշտ գտնվում է պետության և բիզնեսի շահերի հատման կետում։ Նա նաև տեղեկացրել է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին համալիր արձանագրության նախագիծը ներկայումս նախապատրաստվել է ներպետական համաձայնեցմանն ուղարկելու համար։

«Արձանագրության նախագծում ներառված հիմնական նորույթների թվում ամենակարևոր և տրանսպորտալոգիստիկ բիզնեսի կողմից սպասվածը ապրանքների միջազգային փոխադրման համար օգտագործվող բեռնարկղերի տեղաշարժի պարզեցումն է, - ասել է Սերգեյ Վլադիմիրովը: - Հաշվի առնելով կանոնակարգային բոլոր ժամկետները՝ նախատեսվում է, որ Արձանագրության նախագիծը ներպետական համաձայնեցմանը կուղարկվի այս տարվա մայիսին»։