Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Գրիգոր Օհանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՏՀ պրոֆիլային խորհրդատվական կոմիտեին առընթեր մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի նիստը։
Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ բիզնեսի նախաձեռնությամբ։ Խոսքը ապրանքների հայտարարագրման պարզեցման մասին էր, ներառյալ ապրանքներ արտահանելիս նախորդ մաքսային ընթացակարգի և նախորդ փաստաթղթի, ինչպես նաև առանձին դեպքերում՝ տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունները չնշելու հնարավորությունը։
Ընդհանուր առմամբ, փորձագետները հավանություն են տվել մաքսային հսկողության ընտրողականությունը, դրանց ավտոմատ մշակումը և ապրանքների զննության դեպքերը նվազագույնի հասցնելն ապահովելու համար բեռնարկղերի մասին տեղեկությունների նշման կանոնների օպտիմալացման առաջարկներին:
Մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի որոշմամբ։