Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել Ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգում։
Հստակեցվել է ապրանքների բացթողման մասին տեղեկատվություն ուղարկելու կարգը, սահմանվել են բացթողման մասին նախկինում ուղարկված հաղորդագրությունների ճշգրտումների և չեղարկման դեպքերն ու կարգը, ճշգրտվել է հայտարարատուներին մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ փոխանցվող տեղեկությունների կազմը, ինչպես նաև սահմանվել է տեխնիկական խափանումների հետևանքով տեղեկատվական համակարգի անսարքությունը վերացնելուց հետո նախատեսված գործողությունների կարգը։
Փաստաթուղթը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարանցման ընթացակարգի կիրառման կանոնների կանոնակարգման և տարանցման գործառնություններ կատարելիս տեղեկատվության փոխանցմանը ներկայացվող պահանջների սահմանման ոլորտի ակտերի լրամշակման համալիր աշխատանքի մաս է կազմում: Փոփոխությունները մշակվել են ապրանքների տարանցիկ փոխադրումների ընթացքում ԵԱՏՄ երկրների մաքսային մարմինների միջև փաստաթղթերի և տեղեկությունների էլեկտրոնային փոխանակումն իրականացնելու համար։
Ապրանքների բացթողման, ապրանքների բացթողումը մերժելու և ապրանքների բացթողումը չեղարկելու, ապրանքների բացթողման ժամկետի կասեցման մասին որոշումները ձևակերպելու, նման կասեցման ժամկետի երկարաձգման և դրանց չեղարկման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու, ինչպես նաև նման որոշումների ընդունման մասին ծանուցելու կարգը հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի «Ապրանքների բացթողման հետ կապված որոշ հարցերի մասին» N 188 որոշմամբ։